Saturday, April 5, 2025

 Վանաձորի թիվ 24մանկապարտեզ ավագ ,, Բ,, խումբ

«Մայրիկ» խորագիրն էր կրում Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի ավագ «Բ» խմբի բոլորի շատ սիրելի դաստիարակ Լուիզա Դալլաքյանի կազմակերպած միջոցառումը: Ինչպես միշտ անկրկնելի էր դաստիարակի աշխատանքը: Երեխաները գեղեցիկ խոսքեր նվիրեցին սիրելի մայրիկներին: Այս անգամ մայրիկները ևս տողեր ձոնեցին իրենց բալիկներին: Ըստ սցենարի Լուիզա Դալլաքյանի խմբի փոքրիկ լրագրողուհին հարց ու պատասխանի միջոցով տեղեկացավ մայրիկերի երազանքների մասին:
Երաժշտական մասի հեղինակն էր երաժշտական դաստիարակ Ռոզա Ամիրբեկյանը: Վերջում տնօրեն Գայանե Գոգինյանը իր հիացմունքն և գոհունակությունը հայտնեց հմուտ մանկավարժի կատարած աշխատանքի վերաբերյալ: Ծնողերն էլ ՝ շնորհակալագրի միջոցով իրենց երախտագիտությունը հայտնեցին դաստիարակի անմնացորդ նվիրումի և սիրո համար:
04.04.2025

No comments:

Post a Comment