ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզում Սուրբ Զատկի տոնը նշվեց մեծ խանդավառությամբ ու ստեղծարար մոտեցմամբ։ Նորանշանակ տնօրեն Մանե Մամյանի նախաձեռնությամբ մանկապարտեզը լցվեց տոնի խորհրդով, սիրով ու մանուկների ուրախ ծիծաղով։
Մանկապարտեզում գործող չորս խմբերում հայտարարվեց տոնական մրցույթ՝ գեղեցիկ ու թեմատիկ սեղաններ զարդարելու համար։ Երեխաները, դաստիարակների և ծնողների օգնությամբ, պատրաստել էին տոնին համահունչ ու հմայիչ սեղաններ, որոնք զարդարված էին ավանդական Զատկի տարրերով։
Մանկապարտեզի հմուտ խոհարարը սիրով պատրաստել էր Սուրբ Զատկի խորհրդանիշ ուտեստներ՝ չամչով փլավ, կարմիր ձու և ձուկ, որոնք դարձան տոնի անբաժան մասը։
Տոնական տրամադրությունն ամբողջացրեց երաժշտական դաստիարակ Անուշ Պողոսյանը՝ երեխաների հետ ներկայացնելով զատկական երգեր։ Մանուկները մեծ ոգևորությամբ երգեցին, պարի էին բռնվել ու իրենց ուրախությունն էին կիսում բոլորի հետ։

Մրցույթն ունեցավ յուրահատուկ ավարտ՝ հաղթող ճանաչվեցին բոլոր խմբերը, քանի որ յուրաքանչյուրն իր ձևով յուրահատուկ ու գեղեցիկ էր։ Իսկ որպես մրցանակ, տնօրեն Մանե Մամյանի հրավերով մանկապարտեզ էր այցելել փոքրիկների սիրելի հերոսը՝ ճուտիկը, ով իր ներկայությամբ տոնը դարձրեց էլ ավելի անմոռանալի ,թե մանուկների , թե մանկավարժական անձնակազմի համար։
Տնօրեն Մանե Մամյանը Սուրբ Զատկի ավետիսը փոխանցեց բոլոր ներկաներին՝ բարեմաղթելով խաղաղություն, սեր և լուսավոր ապագա։
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
No comments:
Post a Comment