«Մամա» խորագիրն էր կրում Մարգարիտա Հակոբյանի կազմակերպած միջոցառումը:
Միջին խմբի սաները միջացառման ընթացքում հույզեր պարգևեցին իրենց մայրերին:
Վանաձորի թիվ 31 մանկապարտեզի դաստիարակի աշխատանքի շնորհիվ երեխաները ցուցադրեցին, թե որքան դժվար է մայր լինելը: Մոր անքուն գիշերների արդյունքում բալիկները ունենում են անհոգ, ուրախ մանկություն:
Դահլիճի ձևավորման հարցում ընկեր Մարգարիտային օգնել են խմբի ծնողները:
Դաստիարակ Մարգարիտա Հակոբյանի միջոցառման երգերի և պարերի ուսուցումը ինչպես միշտ վստահված էր Անուշ Պողոսյանին:
Միջոցառաման ժամանակ ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ, որտեղ մայրիկները դիտեցին, թե ինչպես են երեխաները իրենց համար գունավոր թղթերով ծաղիկներ պատրաստում և երկտողեր այն մասին. թե որքան են սիրում իրենց մայրերին:
Մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մամյանը իր շնորհակալությունը հայտնեց Մարգարիտա Հակոբյանին նման աշխատանք իրենց ներկայացնելու համար:
Ծնողները նույնպես հուզվել էին՝ տեսնելով իրենց բալիկներին այդքան գեղեցիկ և արդեն մեծացած: Ծնողներից հնչեցին շնորհակալական խոսքեր մանկապարտեզի տնօրինությանն ու իրենց խմբի նվիրյալներին, ինչպես նաև բոլորի կոզմից շատ սիրելի ընկեր Անուշին:

Մորս աչքերն օրոցքիս Զույգ մոմերի պես վառվել` Գիշեր ու զօր աչքերիս Լույս տալով են սպառվել: Ու թախծում եմ ես պռով, Ախ, չլինի մորս պես` Սևան, դու էլ վառվելով Ու լույս տալով սպառվես... |
18.04.2025
No comments:
Post a Comment