Wednesday, April 30, 2025

 Վանաձորի Սուրբ Սարգիսի անվան թիվ  31 մանկապարտեզի ավագ «Բ» խմբի սաները այս անգամ հանդես եկան  խաղ մրցույթով՝  ՛՛ Ի՞ ՆՉ , ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ ՙՙ: Դաստիարակ Լուսինե Ավետիքյանի նախաձեռնությամբ խմբի բալիկները բաժանվել էին 2 թիմի՝ «Արև» և «Լուսին»

Մրցույթի ժամանակ երեխաները պատասխանեցին տարբեր թեմաներով հնչեցրած հարցերին, մինչ ժյուրին կքննարկեր պատասխաները նրանք հանդես էին գալիս երժշտական կատարումներով և բնականաբար այդ հարցում նրանց օգնում էր երաժշտական դաստիարակ Անուշ Պողոսյանը: 

Ժյուրիի նախագահն էր մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մամյանը, իսկ անդամներն էին մանկապարտեզի մեթոդիստ՝ Լուսինե Կիրակոսյանը, հոգեբան ՝ Արփինե Մովսիսյանը  և մանկապարտեզի ազատ դաստիարակ՝ Սոնա Հարությունյանը:

Մրցույթի վերջում մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մամյանը շնորհավորեց 2 թիմին՝ նրանց անվանելով փոքրիկ գիտունիկներ :

Վերջինս հիացած էր դաստիարակի աշխատանքով , որը երևում է հենց նման և տարաբնույթ միջոցառումների միջոցով: Մանե Մամյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ընկեր Անուշին, ում աշխատանքը անգնահատելի է և միշտ զարմացնում և հիացնում է  բոլորին:

Ջերմ խոսքերից հետո Մանե Մամյանը երեխաներին պատվոգրեր հանձնեց՝ հավելելով  «Հաղթեց գիտելիքն ու  ընկերասիրությունը»:

30.04.2025




















































30.05.2025



























































30.04.2025