ՄԵՆՔ ԿԱՆՔ ՈՒ ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ....
Արդեն 100 տարի է, ինչ հայ ազգը ապրիլ ամիսը ընկալում է որպես
ցավի ամիս, և այդ ընթացքում կազմակերպվող բոլոր միջոցառումներն ու ցերեկույթները նվիրում են Հայոց ցեղասպանությանը:
.jpg)
.jpg)
.jpg)

Դպրոցի տնօրեն Հասմիկ
Հովսեփյանը սիրում է թևեր տալ հետաքրքիր և նոր նախաձեռնություններին, հատկապես, երբ
դրա մասնակիցն են լինում ամենափոքրերը, դպրոցի նոր ձևավորվող սերունդը: ԵՎ հենց աշակերտների
ցանկությամբ ու առաջարկությամբ առաջին ծառը տնկեց տիկին Հովսեփյանը: Ծառատունկին ներկա
էին և ծառ տնկեցին դպրոցի փոխտնօրենները, ուսուցիչները և ծնողները:
Փոքրիկներին իրենց
օգնության ձեռքն էին մեկնել դպրոցի <<Երիտասարդ պատանի տեսուչների>> խումբը`
ուսուցիչ Քնարիկ Խուրշուդյանի նախաձեռնությամբ: Այս համատեղ աշխատանքի ընթացքում աշակերտները
տնկեցին շուրջ 20 բերքատու և դեկորատիվ ծառ: Յուրաքանչյուր ծառ տնկելիս աշակերտները
պահում էին նպատակ` բոլորը կապելով դպրոցի առաջադիմության, փթթունության և հավերժության
հետ:
Մինչ բուն ծառատունկին անցնելը աշակերտները ասացին առած-ասացվածքներ,
խոսեցին ծառերի կարևորության մասին և պատմեցին տեղեկություններ այն ծառերի մասին, որոնց
արմատները պատրաստվում էին պահ տալ հողին:
Աշխատանքը հաջող ավարտին հասցնելուց հետո աշակերտները` ուսուցիչների
և ծնողների հետ բռնեցին շուրջպար և պարեցին հաղթանակի երգի` <<Յարխուշտայի>>
նվագի ներքո:
No comments:
Post a Comment