Sunday, April 26, 2015


ԾԱՌԱՏՈՒՆԿ Սպիտակի Սբ Հարություն եկեղեցու տարածքում 

Գարնանային այս օրերին լոռու մարզում մեծ թափ են առել ծառատնկման աշխատաքները: մարզպետարանի աշխատակիցները օրերս  ծառատունկ էին  կազմակերպել վանաձորում, որի ժամանակ մարզպետարանին տրամդրված ճամփեզրյա  600 մետր տարածքում տնկվել է 160 տնկի: ծառատունկ է իրականացվել նաև քաղաքի այլ վայրերոմ: Հերթական ծառատունկ էլ կազմակերպվեց Սպիտակ քաղաքում:
 
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կազմակերպվեց ծառատունկ: Նախաձեռնությունը լոռու մարզպետարաննինն էր, որի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ էլ, Սպիտակի սուրբ հարություն եկեղեցու տարածում, ու քաղաքաի արվարձաններում տնկվեց դեկորատիվ ծառերի 600 տնկի:

Ծառատունկին մասնկացում էին նաև Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցները: քաղաքապետը կարևորելով ծառատունկը, նկատեց, որ նախատեսված է եկեղեցու տարածքը առանձնացնել ընդհանուրից` պարսպապատելով ծառերով:

Ծառատունկի մասնակիցները գիտեն, տնկիներից որոշները հնարավոր է ծառ չդառնան, սակայն մասնագետները չեն բացառում, որ ամենճրյա ճիշտ խնամքի կազմակերպման դեպքում, բոլոր տնկիներն էլ կարող են աճել: 10 օր անընդմեջ տնեկնիները հարկովոր է ջրել, նկատում է մասնագետը:


Ծառատունկի մասնակիցներն, օրվա հայճելի աշխատանքից հետո ներկա գտնվեցին  Սպիտակի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը: քաղաքի թիվ երրորդ դպրոցի հետ համատեղ, մշակութային կենտրոնը կազմակերպել էր հուշ երեկո նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


No comments:

Post a Comment