Tuesday, April 21, 2015

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԱՑՕԹՅԱ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԵԴԻԱ – ԱՐՇԱՎԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ԱՅՐՈՒՄ ԵՎ ՃՈՃԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՆԱՀԱՏԱԿ» ՊՈՉԱՄԲԱՐԻ ՄՈՏ


2015թ-ի ապրիլի 17-ին ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջնամասում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ տեղի է ունեցել մեդիա-արշավ, որը կազմակերպվել էր « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և Ալավերդու Օրհուս կենտրոնի հետ համատեղ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Մեդիա -արշավին մասնակցեցին, « Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն » ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը , կազմակերպության կամավորներ, ակտիվիստներ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Գոհար Ղազինյանը, Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը , ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի փորձագետ երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Դոլորես Ղափանցյանը, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, գիտաշխատող Սեյրան Մինասյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, «ԱՌՆԱՊ »-ի փորձագետներ, « CivilVoice », ՀԿ-ի անդամներ, տեղական, մարզային և երևանյան, ԶԼՄ ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ:
Մեդիա-արշավի նպատակն էր հասարակության ուշադրությունը հրավիրել Մեծ Այրում համայնքում առկա առողջապահական և բնապահպանական խնդիրներին, և լսելի դարձնել համայնքի բնակիչների մտահոգությունը ինչպես գործող այնպես էլ կառուցվելիք պոչամբարի վերաբերյալ:Մեդիա-արշավի ընթացքում մասնակիցները տեղում հնարավորություն ունեցան ծանոթանալ առկա բնապահպանական խնդիրներին, լսել համայնքի բնակիչների մտահոգությունները, հարցեր ուղղել համայնքի բնակիչներին, բնապահպաններին և փորձագետներին:
Մեծ Այրումի համայնքապետ Սահակ Նազարյանը տեսնելով մարդկանց հավաքված խմբին պոչամբարի մոտ ` մոտեցել էր , սակայն նրան ուղղված հարցերին այդպես էլ հստակ և կոնկրետ պատասխան չտրվեց: Մեծ Այրում համայնքի բնակիչներին անհանգստացնում է պոչամբարի առկայությունը , առաջացած առողջապահական և բնապահպանական խնդիրներև և դրանց հետևանքները, ինչպես նաև իրենց համայնքին պատկանող արոտավայրերի մի մասի հողի նշանակության կարգավիճակի փոփոխումը գյուղատնտեսականից արդյունաբերականի , նոր պոչամբար կառուցելու համար , որն ի դեպ իրականացվել է առանց համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելով, որի համար համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել և բաց նամակով դիմել կառավարությանը և այլ պետական մարմիններին, իրենց ձայնը լսելի դարձնելու :


No comments:

Post a Comment