Tuesday, April 21, 2015

 Ճիշտ հիմքի վրա է դրաված մատաղ սերնդի կրթությունը

ԼՓԵԹ-ում կազմակերպվեց բաց դաս՝ նվիրված եղեռնի 100-ամյակին, որին մասնակցում էին թիվ 1 դպրոցի 6-րդ ա և բ դասարանի աշակերտները դասղեկների հետ միասին: Դասը բավականին հագեցած էր, նախաբանը սկսվեց Հայկական Լեռնաշխարհով, շարունակաբար ներկայացվեց Հայկ և Բել մենամարտով, այնուհետև ներկայացվեցին հայկական թագավորությունները՝ Ուրարտական, Երվանդական, Արտաշեսյան և Արշակունիների, քանի որ նրանց անցած թեմաները մինչ Բագրատունիների դինաստիան էր, որից հետո իրենց կամոք լսեցին եղեռնի մասին, դիտեցին “Տիգրան Մեծ’’ վավերագրական, պատմական և վերլուծական ֆիլմը, ‘’Արտավազդ 2-րդ’’ ֆիլմը, Թալեաթի սպանությունը, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, Մեծ Հայքի տարածքները Տիգրան Մեծի օրոք, Կապադովկիա, Կոմմագենե: Սլայդ շոուի միջոցով կատարվեց ամփոփում՝ հագեցած նկարներով: Դաս-միջոցառման նպատակն էր անցյալի վերընձյուղումը ապագայի հետ, համեմատելով արդի ժամանակաշրջանի իրադարձությունները: Դաս-միջոցառումն ավարտվեց շրջիկ էքսկուրսիայով:
Ուսուցչուհի  Նաիրա Առաքելյան


No comments:

Post a Comment