Sunday, April 26, 2015

Որն է Բաբո Մեր Հայրենիքը
Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դրոցը հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարքը համլրեց ևս մեկով: 4-րդ դասարանի դասղեկ Համասփյուռ Խաչատրյանն իր աշակերտների մասնակցությամբ նախաձեռնեիլ էր Որն է Բաբո մեր հայրենիքը վերնագրով ներկայացում: Միջոցառումն սկսկվեց մոմավառությամբ: Չորրոդցիները մոմերը ձեռքին բարձրացան բեմ : Մոմերը դասավորվել էին խաչի տեսքով:
Փոքրիկ բեմականացմամբ աշակերտները պատմցին Հայաստանի պատմական անցուդարձերի և եղեռնի մասին: Տատիկի մոտ են վազում թոռնիկները և հացնում նրան, թե որն է իրենց հայրենիքը: Այնուհետև պատմական ակնարկների, երգերի ու արտասանության միջոցով երեխաները խոսեցին հայ ժողովրդի անցած ուղու, նրա պատմության ու կրած զրկանքների մասին:
Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ նաև եղեռնի դեպքերին: Աշակերտնեն իրնց խոսքով ու բեմականացումներով փորձեցին ցույց տալ հայ ազգի ուժը և վստահեցենլ, որ հայ ազգը հարկ եղած դեպքում, դարձյալ կպայքարի իր մայր հողի համար:
Նման միջոցառման նախաձեռնությունը չորրորդ դասարանի աշակերտների հետ, դասղեկ Համասփյուռ Խաչատրյանը սկսզբում այնքան էլ նպատակահարմար չի գտել: Նրա համոզմամբ, հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը կարող էր փոքրիկների կողմից խոր զգացմունքային կերպով ընդունվել, և ծանր անդրառանար նրանց վրա: Սակայն մյուս կողմից էլ հեռուսատաեթերների տեղեկատվական հոսքին համընթաց, մանկավարժը ճիշտ է գտել, յուրովի մատուցել այն երեխաներին ու տալ նարանց արտահայտվելու հնարավորություն` միջոցառման տեսքով:
Բովանդակալից կազմակերպված միջոցառման համար դասղեկիին ու նրա աշակերտներին շնորհակալություն հայտնեց դպրոցի փոխնտնօրենը:
Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վանահա քահանա Ազարյանը ևս իր գոհունակությւոնը հայտնեց միջոցառման անցակացման համար` բարձր գնահատելով ցածր դասարանցիների հետ տարվող տեղեկատվական բնույթ կրող աշխատանքները:
Հեղ Արմինե Մկրտումյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի

No comments:

Post a Comment