Wednesday, April 1, 2015

Սպիտակի շենքերում և  մշակույթի տանը կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համատեղ, Եվրամիության աջակցությամբ  1,700,000 եվրո արժողությամբ ծրագիր է սկսում՝ ուղղված բազմաբնակարան և հանրային շենքերի էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանը: Մարտի 12-ին  հասարակական, միջազգային, պետական, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները հանդիպել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ տեղեկացել ծրագրի մանրամասներին և համագործակցության հնարավորություններին։ 
  

Ծրագրի շրջանակներում Սպիտակի 27, իսկ Վայքի 18 բազմաբնակարան շենքերում և  մշակույթի տանը կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվեն մոտ 145 արևային մարտկոցներ շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ՝ 65 մ² չափով և արևային մարտկոցներ՝ 160 մ² չափով՝ Սպիտակի մանկապարտեզի շենքում էներգիա ստանալու և լողավազանը աշխատեցնելու նպատակովԱյս երկու քաղաքներում կձևավորվեն համայնքային ֆորումներ՝ բնակիչների և քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ՝ պարբերաբար քննարկելու էներգիայի խնայողության և արդյունավետության հետ կապված խնդիրները և գտնելու կիրառելի լուծումներ իրենց տների, շենքերի, համայնքերի համար: 


Ծրագիրն իրականացվում է  Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների հետ համատեղ, որոնք 2014թ. ստորագրել են Քաղաքապետերի դաշնագիրը: 
2008
թ . Եվրոպական հանձնաժողովը սկսել է Քաղաքապետերի դաշնագիրը՝ աջակցելու տեղական իշխանություններին իրականացնելու կայուն էներգիայի ծրագրեր: Դաշնագիրը բաց է բոլոր հետաքրքրված քաղաքների համար: Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրած քաղաքները պաշտոնապես պարտավորվում են 20%-ով նվազեցնել CO2-ի արտանետումներն իրենց համայնքներում մինչև 2020 թ.՝ ի դեմս Եվրոպական Միության քաղաքականության՝ իրականացնելով Կայուն էներգիայի գործողության ծրագրեր:


Հանդիպման ընթացքում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրենց քաղաքում իրագործելու համար, շնորհավորեց նաև  Վայքի քաղաքապետին։ Գագիկ Սահակյանի խոսքով սրա շնորհիվ իրենք 15-30% օգուտ կքաղեն։ Ի դեպ Սպիտակի քաղաքապետարանը ևս իր ներդրումը կունենա։ Ծրագիրը կավարտվի 2017 թվականին, հենց այդ ժամանակ էլ կհանձնվի շահագործման։


No comments:

Post a Comment