Wednesday, March 9, 2011

Ջուղայի խաչքարերը վերականգնվում են


 Վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոցից չի դադարում մուրճի հարվածի ձայնը: Քանդակագործը մեծ ցավ է ապրել , երբ տեսել է , որ թշնամու ձեռքով ջարդ ու փշուր են արվում պատմական նշանակություն ունեցող 300-400 տարի առաջ ստեղծված 10 000 խաչքարեր , որոնցից մնացել էր 3000-ը: Քրքրելով պատմությունը նա ձեռք է բերել Արգամ Այվազյանի Ջուղայի խաչքարերի մասին գիրքը և արդեն 2 ամիս է աշխատում է քանդակների վրա:
   «Երբ քարը հասավ արվեստանոց, գործս չէր ստացվում , երկար մտածելուց հետո որոշեցի հագնել զինվորի համազգեստ ու, զարմանալի է, բայց ամեն ինչ կարծես ստացվեց: Ուզում էի ապացուցել և հանրությանը ցույց տալ , որ այս համազգեստով ոչ միայն ջարդում են, այլև արվեստի գործ ստեղծում»,- ասում է քանդակագործը :
Հայ զինվորի համազգեստը նրան ոգի է տվել և մնացած գործերց տարբերվում է նրանով , որ մի նոր գործ հենց ավարտում է նորն է սկսում երգել, իսկ այս խաչքարի ժամանակ մուրճը հենց ձեռքն է վերցնում անմիջապես երգելու ցանկություն է առաջանում:

Ջուղայի խաչքարերի վերականգնումը քանդակագործին արարելու, պատմությունը վերականգնելու ու շարունակելու հույս տվեց: Բոգդան Հողհաննիսյանը ցավով ավելացնում է, որ խաչքարը ավարտված տեսք ունի, բայց իր այցելուներից բացի ոչ ոք չի կարող հիանալ նրա գործերով: Քանդակները իրենց տեղն ունենալու կարիք ունեն: Քանդակագործն ասում է, որ ձեռքը չի գնում վաճառել դրանք, սակայն առայժմ այլընտրանք չունի:

No comments:

Post a Comment