Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մշակույթի տունը շարքից դուրս է գալիս անմխիթար տանիքի պատճառով Իսկ այսօր դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը նշում է, որ դպրոցը դժվար պահպանվող շինություն է, աշակերտներն անփույթ են վերաբերվում, անընդհատ հետեւելու ու նորոգելու կարիք է զգացվում: Տնօրենը հիշում է խորհրդային տարիները, երբ ամեն տարի նորոգվում-վերացվում էին ուսումնական անցած տարվա վնասները: «Հիմա 5 տարին մեկ հազիվ ենք հասցնում նորոգել, դրա համար միանգամից հիմնանորոգման հարց է առաջանում, ավելի մեծ գումարներ են պահանջվում»,- ասում է Աշոտ Անտինյանը: Այսօր վերանորոգման կարիք ունի 150-ամյա դպրոցի տարրական հոսքի մասնաշենքը եւ մարզադահլիճի հատակը: Ինչքան էլ որ խնդիրները շատ լինեն գյուղում, ժամանց կազմակերպելու հնարավորություններ կան՝ գրադարան, երկրագիտական թանգարան ու կրթամարզամշակութային համալիր: Մարգահովիտի մշակույթի տունը մոտ 50 տարի առաջ է կառուցվել եւ երբեւէ չի նորոգվել: Հիմնանորոգման համար անհրաժեշտ է 300 միլիոն դրամ: Հրատապ է տանիքի նորոգումը: «Որ տանիքը նորոգվի, հնարավոր կլինի փրկել շենքը, ձյունն ու անձրեւաջրերը հոսելով հասնում են պատերին ու հիմքին»,- ասում է համայնքի ղեկավար Սամվել Անանյանը: Փետրվարի 3-ին ՀՀ կառավարությունը 10,12 միլիարդ դրամ տրամադրեց մարզերին՝ դպրոցներ, մշակույթի տներ, մարզպետարանների շենքեր, բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ վերելակներ վերանորոգելու համար: Այս 10,12 միլիարդից Լոռին կստանա 1,3 միլիարդ: Մարգահովիտում ցավով նշում են, որ իրենց մշակույթի տունը նորոգվող շինությունների ցուցակի մեջ չի ընդգրկվել: |
Ֆիլմերի, հաղորդումների , Ֆոտո և վիդիո , նկարահանումների համար զանգհ. հեռ 055 23 05 59 կամ գրեք lilit.yolchyan.79@mail.ru
Monday, March 21, 2011
ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱ....
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment