Friday, March 18, 2011

ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ

 Անձը հաստատող փաստաթուղթ  չունենալը   
           ընտանիքին  զրկել է մշտական 
                   տանիք ունենալուց       


Լուսանկարները ` Լ.Յոլչյանի

 Էթերի Շատոյանի  ընտանիքը 2011թ-ի սկզբից  բնակվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ժամանավոր կացարանում:  Մշտական բնակության վայր չունենալու պատճառը  մոր անձը հաստաող փաստաթուղթ չունենալն  է, որից  տուժում են նաև ընտանիքի 6 երեխաները` նրանք էլ ծննդական չունեն: Փաստաթուղթ չունենալու պտճառով  նրանք գրանցում և մշտական բնակության վայր չունեն:
 գրանցում ու ընտանիքն ստիպված է տաչբեր տեղեր բնակվել, այնտեղ, որտեղ բարի մարդիկ կաջակցեն:  20 տարվա ընթացքում  հարևան Վարաստանի հանրապետությունից Հայաստան գալով տիկին Էթերին իր ընատանիքի հացն ապահովելու համար  անցնել Ստեփանավան -Վանաձոր-Գյուլագարակ և հակառակ երթուղով:  Այդ տարիներին նա Հայստան է եկել  առանց անձնագրի, երբեև հնարավորություն չի ունեցել անձնագրի ետևից գնալու, հիմա էլ  անցագրային կետի պայմաններն են խիստ  է. <Էն ժամանակ էս ձևի չէր, հիմա հնարավորություն չկա գնալու>:
     Նրա բազմանդամ ընդանիքի` 6 երեխաներից ոչ մեկը նախակրթարան  ու դպրոց չեն  գնացել`  ծննդական չունենալու պատճառով. <Գյուղում ապրելու տարիներին գյուղապետին խնդրելով  երեխաները դպրոց գնացին,, միայն տառաճանաչ դառնալու համար, որ անգրագետ չմեծանան>:   Երեխաներից 2-ն դպրոցահասակ տարիքից անցել են արդեն չափահաս են:  Մյուս 3-ի համար դպրոցի դռները փակ են, ոչ միայն փաստաթուղթ չսւնենալու, այլև սոցիալական ծանր պայմանների պատճառով: Ընտանիքի փաստաթղթեր չունենալը   ընտանիքին զրկում է նպաստա հմակարգիվց օգտվել. <Մենք պետությունից 10 դրամ օգուտ էլ չենք ստացել, առանց փաստաթղթի նույնիսկ նպաստ չեն տալիս, ինչ մնաց  յուրաքանչյուր  երեխայի համար գումար տան>:

      Ընտանիքի միակ աշխատողն ինքն է, և 30 հազար դրամով հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել` նա չգիտի այդ գումարով ալյուր գնի, որ երեխաները հաց ունենան ուտելու, կոմունալ ծախսերը հոգա: Տիկին Էթերիի խոսքերով այսքանի հետ էլ դեռ օրերով երեխաները հացի երես չեն տեսնում:  Դպրոց գնացող երաեխային էլ հատուկ խնամք, շոր ու կոշիկ է պետք . <Տանն ինչ  ասես կհագնեն, մեկը-մեկի շոր ու կոշիկը  կամ հարևաններս էլ են իրենց տալիս հագնում են, բայց դպրոց դրանցով հո չեն գնա>:  
      Փաստաթղթեր ունենալու համար ընտանիքը դիմել է տարբեր գերատեսչական մարմինների. <Նրանք ընդամենը բացատրել են, որ իրենց իրավասության սահմնաներում չէ, բայց օգնել են, ինչով կարող են, տնակ են տվել, կոմունալ հարցերն են լուծել>,-ասում է տիկին Էթերին:
    <Երեխաներն առանց փաստաթղթերի> հոդվածով   Առավոտն անդրաձել է լոռու մա Փաստաթուղթ, գրանցում ու րզի 70-ից ավելի փաստաթղեր չունեցող ընտանիքների խնդիրներին:   

1 comment:

  1. Հեղինակներ` Ն.Դավթյան և Լ. Յոլչյան

    ReplyDelete