Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ՀԱԿ անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել պահանջելով ազատ արձակել երեկ երեկոյան Դինամո մարզադահլիճի մոտ ձեռբակալված վանաձորցի ընբշամարտիկ Սամսոն Խաչատրայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով, ըստ որի Ս.Խաչատրյանը բռնություն է գործադրել օրենքի ներկայացուցչի դեմ:
ՀԱԿ-ի անդամների հավաստմամբ Վանաձորցի ըմբշամարտի վետերանին ձեռբակալել են մարտի 1-ին մատենադարանի մոտ հանրահավաքի ընթացքում կանանց ոստիկանների ոտնձգություններից պաշտպանելու համար:
Երբ քաղաքացիական հագուստով անձը առանց ներկայանալու քաշքշել է կանանց Ս. Խաչատրյանը չի դիմացել և իր կուսակիցներին պաշտպանելու համար հրել է նրան. ՀԱԿ-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը զարմանում է, ինչի միայն 14 օր անց պարզվեց, որ նա ոստիկան է. <Եթե նա ոստիկան էր,, ինչի էր քաղաքացիական հագուստով, կամ ինչ նպատակ ուներ, որ նախօրոք չէր ներկայանում>,-ասում է Ա. Մանուկյանը:
Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանն ասում է, որ ՀԱԿ-ի բոլլոր ակտիվիստները նույն ճակատագրին են արժանանում` 5 տարի առաջ իրեն էլ նրա նման մեկուսացրել են նույն ձևով և հետաքրքիր է, որ առաջ մեղադրանք են առաջադրում, հետո գտնում մեղավորին: Ս.Խաչատրյանին ձեռբակալել են այն ժամանակ, երբ վստահ են եղել, որ նա ակտիվ կազմակերպում է ՀԱկ-ի մարտի 17-ին կայանալիք հանրահավաքը, որպեսզի Վանաձորից ու Լոռու մարզից մեծ թվով ակտիվիստներ չմասնակցեն:
Հավաքվածները ստորագրահավաք էին կազմակերպեցին ի պաշտպանություն Ս.Խաչատրյանի: Այնուհետ երթով շարժվեցին դեպի Լոռու մարզի դատախազություն: Երկար բանակցությունից նրանց ընդունել է Լոռու մարզի դատաղազ Կարեն Շահբազյանը, լսել նրանց բանավոր բողոքներն ու պահանջները: Հակ անդամները իրենց բողոք-դիմումը ուղղված Լոռու մարզի դատախազին թողել են դիմում-նամակների համար նախատեսված արկղում :

No comments:
Post a Comment