Հայոց անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները սեպտեմբերի 21-ից հետո էլ դեռ շարունակվում էին, հանրապետության ամենատարբեր անկյուններում հայովի նշում էին պետական ամենակարևոր տոնը: Լոռու մարզի Շահումյան համայնքի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտների մասնակցությամբ և “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարարական կազմակերպության/ ղեկավար Անուշ Դավթյան/ Շահումյանի ակտիվիստների նախաձեռնությամբ դպրոցը ևս տոնեց անկախությունը: Ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, Վանաձորի “Հայոց արծիվները” հավաքվել էին դպրոցի փոքրիկ դահլիճում, ուր հայրենասիրական երգն էր հնչում, հայ աղջկա նազանի պարը, հայոց մեծերի խոսքը: Միջոցառումն ընդմիջվում էր պատմական ակնարկով, ներկայացվում հայոց պատմության նշանակալի էջերը անկախությանը հասնելու դժվարին խրթին ճանապարհը:
“Հայոց արծիվներ” հասարակական կազմակերպությունը կոչված է իրականացնել հիմնականում հայրենասիրական ուղղվածությամբ ծրագրեր: Շեշտը դրվում է բացառապես հայ երիտասարդի հայրենասեր ոգին ու կամքը արթնացնելու ու կոփելու վրա: “Հայոց արծիվների” վանաձորյան կառույցի ղեկավար Արտուշ Հարությունյանը ասում է, որ չնայած կազմակերպությունը նոր է, սակայն արդեն միջոցառումների մի ամբողջ շարք են հասցրել իրականացնել, աստիճամաբար աճում է նաև երիտասարդության ուշադրությունը, ավելանում է կազմակերպության մասնակիցների թիվը, “Հայոց արծիվներ “ անունն ավելի հաճախ է լսվում տարաբնույթ ակցիաների ժամանակ:
No comments:
Post a Comment