Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի բակում դպրոցի նախկին շրջանավարտ, այժմ խորհրդի խորհրդի նախագահ, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի նախաձեռնությամբ հուշաղբյուր բացվեց` ի նշան հարգանքի ու հիշատակի այն շրջանավարտների, ովքեր 93-94 թվականներին զոհվեցինԱրցախում: Նրանք չորսն են` Արտյոմ Քալանթարյան, Արտյոմ Բոջուկյան, Արման Սակահյան, Հակոբ Բիդեզյան: Քսան տարի առաջ դրվեց անկախության հիմնաքարը: Հայ տղերքն իրենց կյանքով պահեցին հայոց հողը: Նրանք նվիրյալներ էին, ովքեր անմահացան, որ մեր երկիրը միշտ խաղաղ լինի:
Վազգեն Բադալյանն ասում է, որ հուշաղբյուրի գաղափարն ավելի վաղ է ծնվել, բայց նոր դպրոցի կառուցման խնդիր կար: Սակայն ծրագրեր փոխվեցին, այս տարի Վազգեն Բադալյանի` 7-րդ դպրոցն ավարտելու 40-ամյակն է: Նաև անկախության 20-ամյակը լավագույն առիթն էր վաղուց երազած գործն ի կատար ածելու համար:«Սա չնչին բան է. Երեխաներին է կարևոր, նաև ծնողներին, որ զգան ուշադրությունը: Կարծում եմ այս դպրոցի երեխաները ամեն անգամ ներս մտնելիս կկարդան այս հերոսների անունները, ու հարց կտան` ինչու է հուշատախտակի վրա գրված «Փառք հայրենիքի նվիրյալներին»:
Դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանն ասում է, որ տղաներին մշտապես հիշել են, նրանց հիշատակը վառ է պահվել: Դպրոցի անկյունում տղաներն ունեն իրենց անկյունը: Չորս հերոսներն իրենց արյունով հաստատեցին ու ապացուցեցին, որ հայրենասիրությանդասը իրենք լավ էին սովորել:
ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ
No comments:
Post a Comment