«Ժառանգություն »կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և Աժ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Վանաձորում հանդիպեցին բնակչների հետ, լսեցին նրանց խնդիրները, պատասխանեցին բնակիչների ուղղած հարցերին: Կուսակցության ղեկավարը նախորոք ասաց, որ չի եկել բանախոսելու, այլ նպատակ ունի տեղում ու մոտիկից լսել վանաձորրցիների տեսակետը երկրին հուզող մի շարք հարցերի շուրջ: Խոսելով անկախությունից, Հովհաննիսյանը նշեց, որ արդյունքները երկիմաստ են, այո, ունենք նվաճումներ, սակայն կորուստներ ևս կան` հոկտեմբերի 27, մարտի մեկ: նշեց, որ հպարտ ենք մեր բանակով, սակայն բանակը ևս կարոտ է լուրջ վերահսկողության` վկայակոչելով վերջերս բանակում ավելացած ողբերգական դեպքերը: «Հազար ու մի ներքին ու արտաքին խնդիր ունենք,-ասում է կուսակցության ղեկավարը,- տոնը նշեցինք, բավ է, այս վիճակը փոխելու համար հարկավոր է ժողովրդի մասնակցությունը: Սա նախընտրական ճառ չէ: Սխալներն ուղղելի ն, առաջիկա երկու տարիների ընթացքում դա հնարարվոր է: Նա նաև ասաց, որ հետազոտություններ է արել և եկել եզրակացության, որ ժողովրդի մեծ մասի ապրելակերպը 20 տարվա ընթքացում է եական անկում է ապրել: «Քանի Երկիր մոլորակը կա, Հայաստանը պիտի լինի, բայց պետության ներկայացրած որակն ու չափորոշիչը դուք եք ընտրելու,-դիմեց ժողովրդին կուսակցության ախագահը,-ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն ունենալու ժամանակն է : Որտեղ սխալվել ենք, պետք է ուղղվեն սխալները, և դուք մեզ պետք է օգնեք: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է»:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
No comments:
Post a Comment