1988թ-ի աղետալի երկրաշարժից Սպիտակի տարածաշրջանի 18 գյուղերի մանկապարտեզները հիմնովին ավերվեցին: Մինչ այժմ տարածաշրջանի երեխաները դպրոց էին գնու մ առանց նախնական գիտելիքներ ստանալու, ինչը դպրոցի ուսուցիչների կարծիքով կրթության որակի վրա զգալի հետք էր թողնում, նաև դժվարացնում նրանց աշխատանքը:
Մատաղ սերնդին տարրական գիտելիքներով ապահովելու համար Լոռու մարզի 5 ուսումնական հաստատություններում` Սարահարթի, Մեծ Պարնիի, Կաթնաջուրի, Լեռնանցքի, Արեւաշողի միջնակարգ դպրոցներում «Կրթության մատչելիության ապահովում» ծրագրի շրջանականերում դրամաշնորհային ծրագրով 3 տարվա ընթացքում 117 5 6 տարեկան երեխաների համար իրականացվել են նախադպրոցական կրթական ծրագրեր: Լոռու մարզի փոքրահասակ երեխաների ավելի քան 60 տոկոսն է մանկապարտեզ հաճախում:
Այժմ Արևաշող համայնքի դպրոցի նախադպրոցական բաժնում 6 երեխա է հաճախում: Այս տարի գյուղի մանկահասակ երեխաները նորակառույց մանկապարտեզի շենք կհաճախեն: Շենքի կառուցումն սկսել է անցած տարի մարտ ամսին համայնքային բյուջեով, նախնական շինարարության համար ներդրվել է 9 մլն դրամ, շենքի շինարարության համար ՀՀ բյուջեից տրամադրվել է 33 մլն դրամ, սակայն ըստ նախագծի պահանջվում է 56 մլն դրամ, առանց ներքին հարդարման և կահավորանքի: Ըստ համայնքապետի մնացած գումարն էլ պետք է լրացվի համայնքային բյուջեից:
3200 բնակչությամբ արևաշողցիները ջանք ու եռանդ չեն խնայում, շինարարական աշխատանքներին մասնակցելու համար, փորձում են օր առաջ ավարտել շինարարությունը,<Դա էլ ներդրում է, արհեստավորն իր արհեստով է օգնում, բանվորն իր աշխատասիրությամբ, մեր համայնքի համար է, մեր երեխաների համար>,- ասում է Արևաշող համայնքի ղեկավար Վարուժան Խաչատրյանը:
ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆ
Վանաձոր
No comments:
Post a Comment