Thursday, August 11, 2022

 Գուգարք համայնքի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակւմ կանգնեցվեց ևս մեկ խաչքար

Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգւոյս





































Գուգարքցի ռուսաստանաբնակ հայրենասեր գործարար, բարերար, Գուգարքի ,, Պատվավոր քաղաքացի,, ՝ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր սիրելի վաղամեռիկ աղջկա ՄԱՐԻԱՄԻ հիշատակին 2015 թվականին Գուգարքում կառուցեց ,, ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,, եկեղեցին։ Այն դարձավ մեր հավատավոր ժողովրդի նվիրական սրբատեղիներից մեկը։ Բարերարի ընկերները և մտերիմները անցած տարիներին նվիրաբերեցին և եկեղեցու տարացքում տեղադրեցին բազմաթիվ խաչքարեր։ Հերթական հոյակերտ խաչքարը նվիրաբերեց գուգարքցի ռուսաստանաբնակ բարերար ՌՈՄԵՈ ԲԱՐԲԱՐՅԱՆԸ։ Խաչքարի հեղինակները վանաձորցի հայտնի քանդակագործ եղբայրներ ՝ ԱՐԱ և ԱՐԱԶ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՑՆԵՐՆ են։

Խաչքարը օծեց Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայր ՝ ՏԵՐ ՍՏԵՓԱՆՈՍԸ։
Բացման և շնորհակալական խոսքով հանդես եկա և ներկայացրեցի Գուգարքի հնամենի տարեգրությունը։
Միջոցառման մասնակիցները հիշատակի մոմավառություն կատարեցին ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ եկեղեցում։



No comments:

Post a Comment