Saturday, August 13, 2022

 ԱԽԹԱԼԱ, 13 ՕԳՈՍՏՈՍ, 2022 թ.



Օգոստոսի 13-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում` ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյանի օծվեցին 6 խաչքարեր։ Այս խաչքարերից 4-ը կրկնօրինակվել են Արցախից, իսկ 2-ը Արևմտյան Հայաստանից։ Ստորև ներկայացնում ենք Խաչքարերի նկարագրությունը։ Ա. ԲՌԻ ԵՂՑԻ, ԱՐՑԱԽ 12-13 ԴԴ., Բ. ԱՐՑԱԽ, ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ, ԳՏՉԱՎԱՆՔ, 12-13 ԴԴ., ՀԱՆԳԻՍՏ ԲԱԶՄԱՇԽԱՏ ԱՌԱՔ(ԵԼ ՎԱՐԴԱ)ՊԵՏԻ ԿՈՍՏԱՆԴԵԱՆՑ, ՏՈՂ ԳԵՂ(ՋԷՆ): «Արցախի պատմություն» անտիպ աշխատության հեղինակ Առաքել վարդապետի տապանն է, որը 13-14-րդ
դդ. խաչքար է, 19-րդ դարում ցավոք վերածված տապանաքարի: Գ. ԱՐՑԱԽ, ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ, ԳՏՉԱՎԱՆՔ, 13-14 ԴԴ., Ի սկզբանե առանձին կանգնած խաչքար է եղել և հետո է միայն ագուցվել եկեղեցու պատին, գիր չունի: Դ. ՄԱՆԱՇԻԴ, ԱՐՑԱԽ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ, 1259 Թ., կամրջի կառուցման մասին պատմող արձանագրությամբ խաչքար։ Ե. ՄԽԻԹԱՐ ՓԻԼԻՍՈՓԱ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 1337 Թ. ԿԵՐՏՎԱԾ ԽԱՉՔԱՐ (Մեծոփավանքի ավերված գերեզմանոցից փոխադրվել է Արևմտյան Հայաստանի Արճեշ գավառի Իրիշատ գյուղ)։ Զ. ԲԵՐԻ, ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, 1516 Թ., արձանագրությունը. «Տ[է]ր Ա[ստուա]ծ/ Յ[իսու]ս Ք[րիստո]ս/։ Թվ. ։ՋԿԵ։ (1516 թ.)/։ Ես Ստեփանոս եպ[իս]կ[ոպո]ս կանգնեցի զխաչս/ բարեխօս առ Ա[ստուա]ծ հոգոյ իմոյ»։ Վերոնշյալ բոլոր խաչքարերի բնօրինակների գոյությունը այլևս վտանգված է։ Խաչքարերի վերականգնման գործում իրենց խորհուրդներով, արխիվային նյութերով, մեծ օգնություն են ցույց տվել Համլետ Պետրոսյանը, Րաֆֆի Քորթոշյանը և Արսեն Հարությունյանը։ Խաչքարերի քանդակագործը` Արտակ Համբարձումյանն է, իսկ բարերարներն են Արտակ Համբարձումյանը, Միհրան Մարտիրոսյանը և Վահե Գևորգյանը։ Մեր խորին շնորհակալությունն ենք բերում բոլոր աջակիցներին, որ իրենց ներդրումը բերեցին այս աստվածահաճո գործում, Տերը պահապան բոլորիդ













Գուգարաց թեմի նախաձեռնությամբ Հաղպատի վանքում կազմակերպվել է «Վերածնունդ. Արևմտյան Հայաստանում եւ Արցախում վտանգված խաչքարերը» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում տեղադրվել են Արցախի և Արևմտյան Հայաստանի վեց խաչքարերի կրկնօրինակներ

ShoghakatTVcompany  17 авг. 2022 г


No comments:

Post a Comment