Thursday, August 4, 2022

 Այսօր “ԼՈՌՈՒ ՄԻԳ” ՍՊԸ-ի հիմանդիր տնօրեն


Սամվել Սերյոժայի Հարությունյանի ծննդյան տարեդարձն է:
Ծնվել է 1964թ. օգոստոսի 4-ին, Կիրաովական քաղաքում: 1971-1981թթ.` սովորել է Կիրովականի 19 միջնակարգ դպրոցում: 1981-1986թթ.` սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղում, ունի ինժեներ-մեխանիկի որակավորում:
“ԼՈՌՈՒ ՄԻԳ” ՍՊԸ-ի ստեղծման հիմքը հանդիսացել է 1989 թ.-ին իր սեփական տանից ընդամենը “3 տեսաերիզ վարձույթով տալու” ծառայությամբ: 1990 թ.-ից “Անհատ Ձեռներեցի” կարգավիճակով ծավալվել է տեսամագնիտոֆոնների և տեսաերիզների վարձույթի սպասարկման գործունեություն:
Սկզբնական շրջանում` 1991 թ.-ից գործել է կաբելային “Ինտերկապ” ՀԸ, այնուհետև` 1992թ.-ից անցել է եթերային հեռարձակման:
2005 թ.-ից եթերային անվանումը “ՄԻԳ” հեռուստառադիոընկերություն: Իր գործունեության տարիների ընթացքում ստեղծել է 300-ից ավելի բազմաթիվ հեռուստառադիո հաղորդումներ և հաղորդաշարեր, տպագիր հոդվածներ:
"ԼՈՌՈՒ ՄԻԳ" ՍՊԸ-ն իր գործունեության 30 տարիների ընթացքում պատրաստած հեռուստառադիոարտադրանքը հեռարձակվել է ոչ միայն Վանաձոր քաղաքում, այլև նրա սահմաններից դուրս:
"ԼՈՌՈՒ ՄԻԳ" ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետության առաջին մասնավոր լրատվամիջոցներից է:

No comments:

Post a Comment