<<Զբոսանք գարնանային անտառում>> խորագրին էր կրում Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի կրտսեր խմբի Մարինե Նալբանդյանի կողմից պատրաստած միջոցառումը:
Փոքրիկների համար սա առաջին հանդեսն էր հանդիսատեսի ներկայությամբ, նրանցից շատ հուզված էին նրանց մայրիկնեը:
Դաստիարակի աշխատանքը գնահատեցին մայրիկները, ովքեր հիացած էին երեխաների գիտելիքի պաշարով:
Այսօր արդեն նրանք հենդես եկան գարնանային գույներով և անտառի գազանիկներով՝ ի ցույց դնելով, թե թիվ 24 մանկապարտեզում որքան գիտելիք և դաստիարակություն է նրանց տվել սիրելի դաստիարակ Մարինե Նալբանդյանը:
Իսկ փոքրիկների միջոցառումը առանց երաժշտական դաստիարակ ընկեր Ռոզայի հնարավոր չէր պատկերացնել: Այսօր երեխաները ծանոթ են ճիշտ երաժշտությանը: Յուրաքանչյուր հարցում դաստիարակի կողքին է մանկապարտեզի մեթոսիստ Նաիրա Հովսեփյանը:
Տնօրեն Գայանե Գոգինյանը վերջում շնորհակալություն հայտնեց դաստիրակ Մարինե Նալբանդյանին, ամբողջ մանկավարժական կազմին և, իհարկե, ծնողներին, որ վստահել են իրենց ամենաթանկերին հենց իրենց մանկապարտեզին: Իսկ մանկապարտեզի փոքրիկներին մաղթեց անհոգ մանկություն:
No comments:
Post a Comment