Friday, May 9, 2025

 «Հրաժեշտ Այբբենարանին» խորագիրն էր կրում Կարինե Ամիրխանյանի 1-ին «Ա» դասարանի տարեվերջյան միջոցառումը: Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի դասվարը կրկին հիացրեց իր բարձրակարգ կազմակերպած միջոցառմամբ: Աշակերտները հանդես եկան ասմունքով, երգով ու պարով։ Տառերի ստեղծումից պատմական ակնարկով հասան Հայոց պետականություն ու պետություն: Իսկ դպրոցը ունի սկզբունք՝ աշակերտները մեր վաղվա ապագան կերտողներ են, իսկ մեր սրբազան պարտքն է լուսավորել այդ դժվարին ճանապարհը, որը հայի ու Հայաստանի հաղթական պատմության շարունակությունն է լինելու։

Կարինե Ամիրխանյանին պարային համարների հարցում օգնել է «Փայլող Աստղեր» պարային համույթի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Ծովինար Դավթյանը: Ճիշտ ծնողավարման արդյունքում Կարինե Ամիրխանյանին մշտապես օգնության ձեռք են մեկնում ծնողները: Միջոցառման վերջում տնօրեն Համլետ Խումարյանը շնորհավորեց դասվարին, որ ամիների ընթացքում առաջինները դարձան և՛ գրաճանաչ, և՛ վստահ:
28.04.2025











































































































































































































































































28.04.2025

























No comments:

Post a Comment