Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզում տոն էր: Մայիսի 14-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մամյանը իրականացրեց դաստիարակ Լիանա Աֆրիկյանի տարիների երազանքը: Հենց այսօր բացվեց ևս մեկ խմբասենյակ:
Տոնական օրվա ուրախ պահերը կիսեց Վանաձորի համայքապետարանի կրթության, մշակույթի և տուրզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը՝ բաժնի աշխատակիցների հետ միասին:
Բակում հյուրերին դիմավորեցին հայկական երգ ու պարով և տոնական փուչիկներով: Երաժշտական մասը ընկեր Անուշի նախաձեռնությունն էր:
Նոր գույքը և խմբասենյակը սիրով ընդունեցին նմանկապարտեզի ամենափոքրիկները: Ուրախությունն ու երջանկությունը ակնհայտ երևում էր բոլորի աչուկներից:
Այնուհետև, տիկին Մադոյանը և խմբի դաստիարակը երեխաներին օգնեցին կտրել կարմիր ժապավենը:
Մանե Մամյանը պաշտոնավարման առաջին ամսում խմբասենյանկները համալրել է փոշեկուլներով, ափսեներ լվացող սարքերով, դիտակտիկ նյութերով, ինչպես նաև անհրաժեշտ գրենական պիտույքներով: Հանդիսությունների դահլիճի համար էլ նորաոճ լույսեր են ձեռք բերվել:
No comments:
Post a Comment