Monday, March 25, 2024

<<Աստծո պարգև>>. այսպիսի խորագիր էր կրում գեղանկարիչ Տաթև և Տիգրանուհի Մարտիրոսյանների անհատական ցուցահանդեսը:

Քույրիկների համատեղ երազանքը իրականություն դարձրեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպս. Հակոբյանը: Նա հայրական օրհնությամբ տրամադրեց Սբ . Գրիգոր Նարեկցի առաջնորդանիստ Մայր եկեղեցու հանդիսությունների սրահը , որտեղ և տեղի ունեցավ ցուցահանդեսը:



Ներկա էր նաև թեմակալ առաջնորդը։ Օրհնության խոսք հղեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաճատը:


Գեղարվեստական մասը տրամադրել էր Վանաձորի կրթության , մշակույթի և սպորտի հարցերի բաժինը ։ Ներկաներին իր անզուգական կատարումները նվիրեց քաղաքապետարանի կամերային երգչախմբի կվարտետը: Երբ սկսնակ գեղանկարչուհին դիմեց բաժնի պետ Քրիստինե Մադոյանին, նա սիրով ընդունեց և աջակցեց երազանքի իրականացմանը :

Բարձր մակարդակով միջոցառումը վարեց հաղորդավար Գարիկ Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց հանդիսատեսին նախապատմությունը, թե երբ այդ շնորհը արթնացավ Տաթև Մարտիրոսյանի մոտ:



Մեծ Սիրով և հպարտությամբ իր նախկին ուսանողուհու մասին խոսեց բոլորիս շատ սիրելի Թերեզա Շահվեդյանը: Նա տարիներ շարունակ իր գիտելիքն է տվել այսօրվա սերնդին, և դրա վառ վկան է ինչպես Տիգրանուհի Մարտիրոսյանը , այնպես էլ Գարիկ Հովհաննիսյանը ....



Իսկ նրա քույրը սովորելով և ապրելով Մոսկվայում, ուրախությամբ միացավ քորջ նախաձեռնությանը և իր գոբելենի աշխատանքներով մասնակցեց ցուցահանդեսին:


Ամիսներ առաջ դեռ ոչ մեկ չէր ճանաչում ո'չ Տաթև Մարտիրոսյանին, ո
'չ նրա աշխատանքներին , և նա խոստովանեց, որ այդ ամենին իրեն օգնել է մի անհատականություն , ով ամեն քայլի հոգեպես իրեն աջակցում էր:

Եվ այս ամենի համար նա նաև շնորհակալ եղավ այդ անհատին:

Ապրելու հույսը ,սերը ընտանիքի , զավակի , թոռնիկների նկատմամբ նրան տալիս է արարելու ուժ, և դա են վկայում նրա բազմաոճ աշխատանքները:

Ներկա հյուրերը հիացած էին ներկայացված աշխատանքներով:










18.03.2024


No comments:

Post a Comment