Saturday, March 16, 2024

 Գնահատեցին քաղաապետին , ինքն էլ գնահատեց իրա աշխատակիցներին: Թիմային աշխատանքի արդյունքում ամեն գործ ունենում է հաղթանակ:


«Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2024» մրցանակաբաշխության շրջանակներում «Տեղական ինքնակառավարման ոլորտի հմուտ ղեկավար» անվանակարգում մրցանակի է արժանացել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։

Մրցանակաբաշխության հիմքում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացություններն են։ Հաշվի են առնվել համայնքում կատարված աշխատանքներն ու տեսանելի փոփոխությունները։
Մրցանակը Արկադի Փելեշյանին հանձնվեց աշխատակազմի և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարների ներկայությամբ։ Արկադի Փելեշյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար, նշեց, որ հանրության բարձր գնահատականը առավել պարտավորեցնող է։
«Սա մեր համատեղ աշխատանքի գնահատականն է։ Ես շնորհակալ եմ ձեզ կատարած աշխատանքի համար։ Եվ այս առիթն օգտագործենք մի անգամ էլ հաստատելու մեր որոշումը՝ ամենօրյա համառ աշխատանքով մեր համայնքը զարգացնելու մասին», ասել է նա ՝ դիմելով ներկաներին։
Աշխատակազմի անունից շնորհավորանքի և գնահատված լինելու համար շնորհակալության խոսք է ասել համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նաև շնորհավորեց միջոցառմանը ներկա կանանց և աղջիկներին Մարտի 8-ի առթիվ և ծաղիկներ նվիրեցին:


































































No comments:

Post a Comment