Monday, March 18, 2024

 Այսօր լրանում է հայ ճարտարապետության հսկաներից մեկի՝ Թորոս Թորամանյանի 160-ամյակը։

Իր կյանքի ամենածանր օրերը նա ապրել է՝ հանուն հայրենիքի կրած չարչարանքների դիմաց ծաղրի արժանանալով, չքավորության մեջ ու անմարդկային կենցաղային պայմաններում գոյատևելով։ Բայց եթե չլիներ Թորամանյանը, մենք չէինք ճանաչի մեր ազգային ճարտարապետությունը, և կապրեինք աշխարհում, ինչպես խղճուկ ու ժառանգությունից զուրկ թափառաշրջիկներ։



Հայ ճարտարապետ, հնագետ, նկարիչ։
Ուսումնասիրել ու արխիվացրել է այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Երերույքի տաճարը, Տեկորի տաճարը, Զվարթնոցը, Հռիփսիմեն և բազում-բազմաթիվ այլ հուշարձաններ Հայաստանի տարածքում, մասնակցել է Անիի պեղումներին։
Սակայն նրա մեծագույն գործը դարձավ հայ ճարտարապետության ողնաշարը, դիմագիծը կազմելն ու աշխարհին ՀԱՅԻՆ ներկայացնելը, որպես սեփական ազգային ճարտարապետություն ու ճարտարապետական ավանդույթներ ունեցող հնագույն ազգ։
***
Ամեն անգամ Թորամանյանի գրքերի տողերը կարդալիս, կամ նրա ուսումնասիրած կոթողների հետ հաղորդակցվելիս ես նույն՝ եղեռնային ցավն եմ ապրում՝ ՄԵԾԻՆ չգնահատված, անտեսված, անճանաչելի ու մոռացված տեսնելով։ Հուսամ, որ մեր հասարակության մեջ կարճ ժամանակ անց Թորամանյանը ձեռք կբերի նույնպիսի սեր ու հեղինակություն, ինչպես որ երաժշտության ՓՐԿԻՉ ԿՈՄԻՏԱՍԸ։

No comments:

Post a Comment