Thursday, July 13, 2023

Մնաս Բարով մանկապարտեզ

Հուլիսի 14 -ին Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի ավագ ,, Բ,, խմբի սաների ,,Մնաս բարով, մանկապարտեզ,, խորագիրը կրող միջոցառումն էր : Ներկա էին տնօրեն Գայանե Գոգինյանը, մանկապարտեզի աշխատակազմը և երեխաների ծնողները:


Հերթական սերնդին ճանապարհեց Լուիզա Դալլաքյանը :Փառահեղ միջոցառում էր և Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի դահլիճում ներկա հանդիսականը ևս մեկ անագամ հիացավ Լուիզա Դալլաքյանի աշխատանքով , ակնհայտ երևաց դաստիրակի աշխատանքը այս 3 տարիների ժամանակ արված: Ավագ ,,Բ,,խմբի մանուկները այդ մեկ ժամվա ընթացքում ի ցույց դրեցին իրենց գիտելիքների պաշար,որը սերմանել է սիրելի դաստիարակը: Նրնաք ունեին պարզ , գրագետ, սահուն խոսք:


Եզակի երաժշտական դաստիարակ Ռոզա Ամիրբեկյանի բարձրակարգ մասնագետ լինելու շնորհիվ ամբողջ հանդեսի ընդացքում երեխաները երգում և պարում էին դաշնամուրի նվագակցությամբ : Երեխաները զգում էին ռիթմը , գիտեին դասական և հայկական երաժշտության մասին և իրենց անթերի կատարումները վկայեցին այդ մասին:


Հավարտ միջոցառման, տնօրեն Գայանե Գոգինյանը շնորհակալություն հայտնեց դաստիարակ ընկեր Լուիզային՝ նման սերունդ կրթելու , պատրաստ դպրոց ուղարկելու և, իհարկե, այսպես փառահեղ միջոցառում իրենց դատին հնաձնելու համար: Նա հանձնեց տարեվերջյան նկարների ալբոմը և իր դաստիարակի նախաձեռնությամբ պատրաստած գիրքը ,որտեղ տեղ են գտել երեխաների մեկ տարվա աշխատանքները, իրենց ձեռքով նկարազարդած պատկերները ,ինչպես նաև իրենց բոլոր ավագ խմբի միջոցառումների ֆոտոշարքերը:

Շնորհակալական և երախտիքի խոսքերից հետո ծնողները իրենց սիրելի և անփոխարինելի դաստիարակին հանձնեցին Շնորհակալագիր :







Մանուկները համխմբվելով դաստիարակ Լուիզա Դալլաքյանի շուրջ դուրս եկան բակ և իրենց փուչիկները օդ բարձրացրեցին :

Որպես գեղեցիկ հրաժեշտ ընկեր Լուիզան վերջին անգամ իր մանուկների հետ կատարեց վերջին զբոսանքը Հրանտ Մաթևոսյանի զբոսայգում , որտեղ ծնողների կողմից պատրաստված թխվածքաբլիթները ճաշակեցին և ուրախ ժամանց ունեցան:


Ահա և վերջ...

Սիրով սեղմում եմ ձեր պարզած թաթիկները ու վստահեցնում, որ դուք մեր ազգի շենացումն եք,մեր նորացումն ու հզորացումն եք, դու՜ք,հայի՛ զավակներ ,մեր հարատևության հաղթաթուղթն եք: Շնորհակալ եմ ձեզ, որ եղե՜լ եք , կա՜ք ու կլինե՜ք իմ կյանքում,շնորհակալ եմ ձեր գունագեղությամբ իմ տարիները զարդարելու, իմ ցավոտ ու հոգսաշատ օրերը մեղմացնելու, ձեր ներկայությամբ դրսի աշխարհի մռայլը մոռանալ տալու համար:Իմ սերը անկշռելի ու անչափելի է ձեր հանդեպ: Անմոռանալի են մեր տարիները, որոնց ընթացքում աչքերիս առաջ դուք հասակ առաք, ես՝տարիք՝ ձեզանով հարստացած,իմաստնացած,երջանկացած: Երջանիկ ու անհոգ ապրեք ձեր ընտանիքներում ու մանկան ձեր շուրթերով ավետեք.


_Սե՛ր, խաղաղությու՜ն աշխարհին:Թո՜ղ ձեր այսօրվա արտասանած խոսքերը վաղը դառնան գաղափար, նպատակ, կամք:Թո՜ղ օրհնվի ձեր գալիք ճանապարհը ,բարի ՜ երթ...

Լուիզա Դալլաքյան













































No comments:

Post a Comment