Saturday, July 1, 2023

,,Կախարդական Հայելին,, 

այսպիսի յուրահատուկ խորագիր էր կրում 

Վանաձորի Ֆր Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզի  ավագ ,, Բ,, խմբի դաստիարակ Սերինե Խուբլարյանի  կազմակերպած  մանկապարտեզի հրաժեշտին նվիրված միջոցառումը :

Ամեն տարի նոր շնչով , նոր գաղափարներով է հանդես գալիս ընկեր Սերինեն հանդիսականին: Նրա մտքի թռիչը անսահմանափակ է և այդ է վկայում նրա ամբողջ տարվա աշխատանքը , որի պտուղներ կքաղեն դպրոցների դասվարները:

Ամբողջ միջոցառաման ժամանակ այս մանուկները փայլեցին թե՛ գիտելիքով , թե՛ խոսքով, թե՛ պարով, թե՛ գեղեցիկ հանդերձանքով:

Երգերի մասով իր աշխատանը ի ցույց դրեց երաժշտական դաստիարակ ընկեր Իրինան:

Բնականաբար կարգապահություն, հոգատարություն երեխաները ստացել են դաստիարակ Նվարդ Մարգարյանից :

Տնօրեն Աննա Դարբինյանը շնորհավորեց իր շատ սիրելի սաներին, բարի ճանապարհ մաղթեց և ցանկացավ՝ կյանքում լինեն այնպիս մարդ , որ հպարտությունը պատի մանկապարտեզի յուրաքանչյուր աշխատակցի և միշտ սիրեն ու շենացնեն Հայաստան աշխարհը:

Վերջում դաստիարակը բաժանեց ավարտական նկարներով ալբոմը և փուչիկների հետ աղունիկներ թռցրեցին դեպի կապույտ երկինք







Կախարդական գիտելիքների պաշարով պատրաստված այս երեխաները հրաժեշտ տվեցին սիրելի մանկապարտեզին և հպարտությամբ քայլերը ուղղեցին դեպի դպրոց: 








































Սա հենց այն պահն է , երբ ծնողը գնահատում է իր երեխայի ամեն մի պահը 












































































































































































































No comments:

Post a Comment