Saturday, July 1, 2023

Իմ Առաջնեկներ - հենց այսպես հպարտորեն և  հուզված իր մանուկներին դիմեց ավագ ,, Ա,, խմբի դաստիրակ՝  Մարինե Անանյանը : 

Վանաձորի Ֆր. Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզի ավագ ,, Ա ,, խմբի դաստիարակ ընկեր Մարինեն ,,Հուսո Առագաստ,, խորագրով 

, Երազանք նավով ՝  իր 39 նավաստիների և մեկ նավապետի հետ նավարկեցին դեպի գիտելիքի նոր աշխարհ :

Ծովի ալիքների ներքո նրանք անցան մեծ ճանապարհ  դաստիրակի ուղեկցությամբ : Հանդիսատեսը մանուկների հետ գնաց նավարկության դեպի երազանք:

Փոքրիկ  նավապետ ՝  Մարկ Բադյանը հստակ իր նավաստիներին տալիս էր հրահանգներ , որ հանկարծ չբախվեն ջրային քարի բեկորներին և ժամանակին ու անփորձանք նավարկեն դեպի գիտելիքի կղզի: 


Նրանք ի ցույց դրեցին իրենց ձեռք բերած գիտելիքները ՝ Հայրենիքի, ծնողի , թվերի , տառերի , երաժշտական ունակությունները  : 

Փայլեցին այնպես, ինչպես կապուտակ Սևանը:

Ընկեր Մարինեի կողքին է եղել և միշտ օգնել է երեխաների շատ սիրելի Աննա մորաքույրը: Աննա մորաքույրը այն մարդն է , որ ամեն առավոտ ժպիտով դիմավորում  և ճանապարհում է , սիրով կերակրում և ննջասենյակ է ուղեկցում և պատրաստ է ամեն պահ պատասխանել երեխաների բոլոր տեսակի հարցերին , մարդ՝ ով սիրում և ապրում է իր մանուկներով և աշխատանքով:

 Երաժշտական դաստիարակ ընկեր Իրինան ամեն ինչ արել է , որ իրականացնի ընկեր Մարինեի մտահաղացումն ու գաղափարները ,որ երեխաները փայլեն իրենց կատարումներով:

Տնօրեն՝ Աննա Դարբինյանը միջոցառման վերջում հիացմունքի խոսքեր շռայլեց դաստիրակի աշխատանքի և սաների անթերի պատրաստվածության համար:Մանկավարժի աշխատանքի արդյունքը երևում է , երբ միջոցառումը անցնում է անտերի: Սիրելի երեխաներին բարի ճանապարհ ասելով՝ մաղթեց կյանքում լինել միշտ նավապետ՝ առաջնորդ  :















































































No comments:

Post a Comment