Tuesday, June 6, 2023

Էստի համեցեք , էստի համեցեք----



Լոռեցու բարբառով Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզի ավագ խմբերի երեխաները հրավիրում էին իրենց տաղավար բոլոր հունիսմեկյան միջոցառաման ներկաներին՝ համտեսելու Լոռվա հացն ու պանիրը , մեղրը , ավելուկը և բոլոր բնական այն բարիքները ,որ տալիս է լոռեցիներին մայր բնությունը: Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի բաժինի պետ Քրիստինե Մադոյանը, քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ հիացած էին նման ազգային , լոռեցու համ ու հոտով տաղավարի ձևավորմամբ: Պարոն Փելեշյանը հատուկ շնորհակալություն հայտնեց տնօրեն տիկին Սուսաննային և շնորհավորեց տաղավարի մանուկների հունիսի 1 -ը: Ջերմ ժպիտներով հեռացան բոլոր այն պաշտոնյաները, քաղաքացիներն ու երեխաները, ովքեր մոտեցել էին թիվ 31 մանկապարտեզի Լոռեցուն բնորոշող տաղավարին:




















No comments:

Post a Comment