Friday, June 2, 2023

,, Չքնաղ իմ երկիր Նաիրյան,, խորագիրը կրող ավարտական հանդեսի  ավագ խմբի սաները փայլուն հանդես եկան հանդիսականին:





Դեռևս 4 տարի առաջ մանուկներին թիվ 28 մանկապարտեզի հարկի տակ  մայրական սեր ու հոգատարություն տվեց ընկեր Ռուզաննան՝  կրտսեր խմբում: 



Այնուհետև, միջին և ավագ խմբերում գարնան սկիզբը նրանց հետ ազդարարեց ընկեր Արմինեն : 






Ընկեր Արմինեի շնորհիվ երեխաները սովորեցին հաշվել, ծանոթացան տառերի առաջացմանը և Այբուբենի ստեղծմանը:Սուրբ Ծնունդ և Հարության տոները նշեցին   բարձր մակարդակով:








Եվ այսօր նրանց մանկապարտեզից  դպրոց ճանապարհեց  դաստիարակ Լիլի Թամազյանը: Չնայած առաջին խումբը այլ էլ ավարտական լինելուն, տնօրեն Ժաննա Պետունցը ընկեր Լիլիին վստահեց այս

Չնայած լինելով երիտասարդ և անփորձ դաստիարակ՝ ընկեր Ժաննան վստահեց ավագ խմբին Լիլի Թամազյանին: Դաստիարակը զգալով այդ մեծ պատասխանատվությունը ամեն ինչարեց որ արդարացնի տնօրենի սպասումները: ևեվ այդ ամենը նրա պատրաստած ավարտական հանդեսում ակնհայտ երևաց:













Անկրկնելի երաժշտական դաստիարակ ընկեր Լյուդան երեխաներին սովորեցրել է ազգային, ժողովրդական երգերն ու նրանց պատմությանը, նազանի պարերից սկսած մինչև  ժամանակակից պարեր:






Ոչ մի միջոցառում չի լինի իդեալական , եթե չլինի մեթոդիստի ճիշտ ու դիպուկ ուղղումները: Թիվ 28 մանկապարտեզի մեթոդիստ Արմինե Խառատյանը շատ լավ է տիրապետում իր աշխատանքին , քանի որ նրա  եղել է դաստիարակ և բացի այդ վաստակաշատ մանկավարժ Վալյա Մինասյանի դուստրն է և ստացել է նրա և՛ մայրական օրնությունը, և՛ ամբարել է խորհուրդների մեծ  պաշար:


Բաժնի պետ Քրիստինե Մադոյանը իր խոսքում նշեց , որ ամեն այցելության ժամանակ մանկապարտեզում տեսնում է նոր մի բան և, որ  օր-օրի զարգանում և ծաղկում է այս մանկապարտեզը, քանի որ տնօրեն ՝ Ժաննա Պետունցը միշտ իր տեղում է և գիտի իր աշխատանը: 

Տիկին Մադոյանը  և բոլոր հյուրերը հեռացան դահլիճից հուզված և հպարտ :

Ավարտական հանդեսի ավարտին երեխաները երկինք բարձրացրեցին փուչիկներ՝  ի նշան Հայրենիք խաղաղության : 
























































































































































No comments:

Post a Comment