Saturday, June 10, 2023

 Արաբկիրի Հայորդյաց Տուն Կանթեղ Երգչախումբը Վանաձորի Հայորդաց տանը հանդես եկան համերգային ծրագրով:

Ջերմ ընդունելության արժանանալուց հետո, Հայորդաց տան տնօրենները որոշեցին նման հանդիպումները դարձնել ավանդույթ և հաճախակի համերգներով հանդես գալ:

Համերգից հետո Արաբկիրի Հայորդաց տան երեխաները իրենց ղեկավար կազմի հետ այցելեցին Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարան, որտեղ տնօրեն Լիլիթ Չոբանյանի հանձնարարությամբ նրանց ընդունեցին անվճար և շատ ջերմ: Լենա Անթառանյանը անցկացրեց երեխաների հետ էքսկուրսիա: Իսկ Ջիվան Սարգսյանը, ով այդ պահին թանգարանում էր, շատ գեղեցիկ գործ կարդաց երեխաներին: ՙՙՄնաս բարով,, բանաստեղծության տողերով էլ Լենա Անթառանյանը ճանապարհեց հյուրերին:
Այնուհետև ՀՏ սաներն այցելեցին Վանաձորի Առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի , որտեղ բոլորը միասին աղոթեցին մեր երկրի խաղաղության և երեխաների անհոգ մանկության համար:
Համերգային օրը եզրափակեցին այցելելով Լոռի Փամբակի Երկրագիտական թանգարան, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն Արմինե Ավդալյանը և հենց ինքն էլ անձամբ անցկացրեց ճանփորդություն Լոռի դեպի Շուշիի կարպետների աշխարհ...Ապա նաև պատմական գտածոների աշխարհ և հին կինոյի ցուցանմուշների պատմությունով ավարտեցին այցը Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան:

No comments:

Post a Comment