Thursday, April 20, 2023

Ձմռան և գարնան պայքարը 






Վանաձորի Սբ Սարգիսի անվան թիվ 31 մանկապարտեզի ավագ ,, Բ,, խմբի երեխաները դաստիարակ Մարգարիտա Հակոբյանի  նախաձեռնությամբ կազմակերպել էին փոքրիկ միջոցառում՝  ,, Ձմռան և գարնան ,, պայքարը խորագրով : Միջոցառումը իրականացավ տնօրեն Սուսաննա Գրիգորյանի անմիջական աջակցությամբ:

Բեմականացման , խաղերի  միջոցով մանուկները ներկայացան տնօրենությանն ու աշխատակազմին: Երգերի և գեղեցիկ պարերի հեղինակն էր բոլորի շատ սիրելի երաժշտական դաստիարակ Անուշ Պողոսյանը:



 

Խմբի երեխաները բաժնվել էին  երկու թիմի ՝ ձմեռ և գարուն: Մեծ և դժվար պայաքարից հետո ժուրիի կազմը, որի նախագահն էր մանկապարտեզի տնօրեն տիկին Սուսաննան ,երկու թիմերին համարեց լավագույնը , քանի որ հաղթեց ընկերությունը:

Միջոցառման վերջոմ երեխաները իրենց դաստիարակի հետ հաղթանակի և խաղության փուչիկներ բարձրացրեցին օդ:
































































No comments:

Post a Comment