Monday, April 17, 2023

ВЕТЕР СТРАНСТВИЙ

        6-րդ ,, Ա,, դասարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Գեորգեվնան օրերս անցկացրեց բաց դաս  ,,ВЕТЕР СТРАНСТВИЙ,, խորագրով : Նման ձևաչափով առաջին անգամ էին հանդես գալիս վեցերորդցիները: Աշակերտ Վաչե Սարիբեկյանը հանդիսացավ  լրագրող և  հաղորդավար : Նա ուսուցչուհու օգնությամբ անցկացրեց բաց դասը: Թիմերը բաժանված էին պետությունների ՝ Ռուսաստան , Անգլիա, Ֆրանսիա , Իտալիա և Վրաստան :

Ռուսաստան թիմի ավագը՝ Նարեկ Մանուկյանը, իր թիմով պատրաստել էր տեսահոլովակ , որտեղ ներկայացված էր Ռուսաստանի պատմությունը , մայրաքաղաքը, տեսարժան վայրերը ,հայ հայտնի գործիչները և խոհանցը: Չնայած այն բանին, որ թիմը ուներ տեսահոլովակ, նրանք այդ ամենը պատրաստել էին նաև  ցուցանակներով : 

Ներկայացնելուց հետո նրանք իրենց ելույթը ավարտեցին ռուսական ГОЛУБОЙ ВАГОН   մուտֆիլմի երգի կատարմամբ:

Դպրոցի տնօրենի ԺՊ Նաիրա Բարիկյանը  շնորհակալություն հայտնեց ռուսաց  լեզվի ուսուցչուհի Կարինե Գեորգեվնային՝ նման բովանդակալից դաս անցկացնելու համար՝ ասելով, որ նման ձևով երեխաները սովորում են ավելին  թե՛ գիտելիքի, թե՛ թիմային աշխատանքի մասին:      
Դեռևս գարնանանյին արձակուրդից առաջ,երբ Կարինե Գեորգեվնան  6,,ա,, դասարանի աշակերտներին առաջարկեց նման ձևաչափով պատրաստվել և հանդես գալ տնօրենությանը, երեխաները փոքր ինչ թերահավատորեն մոտեցան առաջարկին և վախենում էին գործը գլուխ չհանել, բայց իրենց սիրելի դասղեկ Նաթելլա Վարդանյանի և Կարինե Գեորգեվնայի աջակցությունը զգալով՝ կյանքի կոչեցին սիրելի ռուսաց լեզվի ուսուցչուհու գաղափարը: Մանկավարժի նպատակը  այն էր , որ երեխաները սովորեն թիմային աշխատել, փորփեն տեեկատվոըւթյունը ինքնուրույն գտնել և առանձնացնել իրանց անհրաժեշտը՝ տեղավորվելով ժամանակի մեջ:
Յուրաքնչյուր թիմին տրված էր 10 րոպե:
























































































No comments:

Post a Comment