Wednesday, March 31, 2021

 Նջիր խաղաղությամբ լեգենդ



"ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ...."


Շուշիի ազատագրման գործողության մշակման ժամանակ շտաբ է մտնում Վազգեն Սարգսյանն ու հարցնում.
֊ Տղերք, ի՞նչ բանի եք,֊
Կոմանդոսը զեկուցում է.֊
֊Ազատագրման պլանի վրա ենք աշխատում։
Տղերք, վախենամ, գլուխ չհանենք,֊ մտահոգ ասում է Վազգենը,֊ մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել...
֊ Որ հաղթենք, կամուսնանա՞ս,֊ հարցնում է Կոմանդոսը Վազգենին։
֊ Հա, կամուսնանամ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,֊ ժպտալով պատասխանում է նա։
Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա էր, որոշվում է հենց այդպես էլ կոչել օպերացիան՝ " Հարսանիք լեռներում"....
Հավերժ փառք քեզ Կոմանդոս...




81 տարեկան հասակում  մեզնից հեռացավ հայոց մեծ լեգենդը ում սիրտը չդիմացավ...
Արկադի Տեր Թադևոսյան կամ պարզապես Կոմանդոս: Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար:


ԿՈՄԱՆԴՈՍ...


Մեծ ու հայրենասեր սրտիդ մեջ այդպես էլ չտեղավորվեց սրտիցդ մեծ ցավը... չձգեց... կանգ առավ...
Բայց հազարավոր սրտերի մեջ հայրենասերի լույս ես վառել... հազարավորների հոգիներում ՀԱՅՐԵՆԻՔ ԵՍ ԴՐՈՇՄԵԼ...
Ախր ... ոմանք ոնց հասկանային քո ցավը... ախր քո անցած ճանապարհի կես տոկոսը չեն անցել... Շուշին էլ դժգույն քաղաք էր...
Մեծ սրտիդ մեջ այդպես էլ չտեղավորվեց սրտիցդ մեծ ցավը... ու հեռացար...
Ասում են հոգու հետ լուռ զրուցել է պետք... երբ նա հեռանում է պետք չէ գոռալ...
Քո գնալը ցավ է բոլորիս համար... լուռ ցավում ենք ...
ՀՈԳԻԴ ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՄՆԱ
 Ինչո՞ւ Կոմանդոս:
Կոմանդոսը իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ:
Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում:

1 comment:

  1. Аракс Минасян
    Մենք Կոմանդոսին Շուշիի ազատագրում ենք պարտք
    Հավերժ փառք,հերոս

    ReplyDelete