Monday, March 1, 2021

«ՍՈՎՈՐԱԿԱՆ» ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ. ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ

15 февр. 2021 г

Հունվարի վերջին մահացավ հայրիկս, իմ սիրելին, իմ կտորը: Ես Արցախում նկարահանումների էի, երբ պատահեց դեպքը: Ցավս մեծ էր, կապիտուլացիայից հետո, թվում էր, սառել են էմոցիաներս ու միայն այն օրը, երբ հայրենի Վանաձորում մտա մեր հին եկեղեցին, զգացի, որ նորից կարող եմ վշտից ճչալ: Բայց հենց այդ րոպեին տեսա, որ պատերազմից 3.5 ամիս անց եկեղեցում դրված է 18-ամյա Չոռնիի փակ դագաղը, կողքին ոչ ողջ, ոչ մեռած կանգնած էր մոտավորապես իմ տարիքի մայրը: Մենք ապրում ենք նոր Հայաստանում, այստեղ անձնական ցավն ապրելիս անգամ ամաչում ես, որովհետև մեծ եռաբլուր է դարձել հայրենիքդ, որովհետև 4 ամիս է՝ հերթեր են դիահերձարանների առաջ, որովհետև մարդիկ իրար աչքալուսանք են տալիս, եթե գտնում են որդիների չորացած մասունքները: Երկրի և երկնքի մեջտեղում վշտից քարացած պետության ցավի ձայները՝ Գայանե Մովսիսյանի ռեպորտաժում:

https://www.youtube.com/watch?v=M8fKZ78X7HQ

No comments:

Post a Comment