Thursday, February 11, 2021

 

Արթուր Տիգրանի Մանուկյան

 

Ծնվել է Վանաձորում 25                դեկտեմբերի 1994թ.

 անմահացավ 21.10.2020թ 





Սովորել է Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցում, ապա ավարտել Վանաձորի թիվ 1 ավագ դպրոցը: 2012-2014թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ, որպես վարորդ-կապավոր: 2015-2020թթ. սովորել և ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաթորի մասնաճյուղում՝ «ճարտարագետ» մասնագիտությամբ:


Արթուրը շատ բարի էր, ընկերասեր, հարեհաս, բազմակողմանի զարգացած երիտասարդ էր, սիրում էր գեղարվեստական գրքեր կարդալ, զբաղվել ինքնակրթությամբ, ուսումնասիրում էր ամեն ինչ ինքնուրույն, ժպտադեմ ու մարդամոտ երիտասարդ էր:

Երբ սկսվեց պատերազմը, Արթուրն աշխատում էր Շամշադին քաղաքում՝ որպես էլեկտրամոնտաժող, շատ էր սիրում այդ աշխատանքը, այդ գործում նույնպես ինքնուս էր: Հոկտեմբերի 2-ին երեկոյան եկավ Վանաձոր ու միանգամից կամավորագրվեց Վանաձորի երկրապահ կամավորական միությունում: Բոլորս փորձում էինք համոզենք իրեն, որ սպասի, երբ զինկոմիսարիատից կկանչեն իրեն, բայց մեզ չլսեց: Այդպիսին էր բնավորությամբ, եթե մտադրվել էր ինչ-որ բան անել, շատ դժվար էր նրան հակառակում համոզելը, առավել ևս այս հարցում: Միշտ ցանկացել է դառնալ զինվորական:











Հոկտեմբերի 21-ին զինակից ընկերներից լուր ստացանք, որ Արթուրը վիրավոր է, հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում Ազոխ և Տող գյուղերի միջև ընկած հատվածում: Տեղափոխել էին Կարմիր Շուկա գյուղ՝ վիրահատել: Փնտրոմ էինք նրան 4 օր միայն վիրավորների մեջ, չէինք գտնում: Այնպես էր ստացվել, որ այդ օրը Կարմիր Շուկա գյուղը պետք է տարհանեին, բոլոր վիրավորների ուղարկել են Հայաստան, և ըստ երևույթի շտապելու արդյունքում Արթուրի թղթերը իր հետ չէին դրել: Հայաստանի ճանապարհին Արթուրը վախճանվում է: Եվ քանի որ նրա մոտ թղթեր չկային, դժվար էր նրան գտնելը: Արթուրին գտանք հոկտեմբերի 25-ին:





Զինակից ընկերները պատմում են, որ Արթուրը նախաձեռնող էր բոլոր գործերում, բոլոր գործերին մասնակցում էր, շատ ուշադիր էր, խելացի, համարձակ: Ասում են, որ հոկտեմբերի 21-ին հենց Արթուրն է իրենց զգուշացրել, որ շրջափակման մեջ են: Շրջափակումից դուրս գալու ժամանակ տղաներից մեկը վիրավորվում է, Արթուրը ընկերներից մեկի հետ օգնում է իրենց վիրավոր ընկերոջը շրջափակումից հանելու: Վերջին պահին վիրավորվում է:






Ամեն օր զանգում էր Արթուրը, միշտ ասում որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է լինելու, ասում էր որ մենք չմտածենք, որ մենք հաղթելու ենք, որ մենք ուժեղ ենք, որ իրենք ամեն ինչ անելու են հաղթանակած վերադառնալու համար: Վերջին անգամ (հոկտեմբերի 20-ին) ընկերոջ հետ խոսելու ժամանակ ասում է, որ բոլորս պետք է մեզ լավ նայենք ու հանկարծ չմտածենք պատերազմ մեկնելու մասին, սպասենք երբ մեզ կկանչեն…



Արթուրն էությամբ այնպիսի մարդ էր, որ նրա հետ նույնիսկ 10 րոպե շփված մարդիկ մեծ ցավով էին արձագանքում նրա մահվան լուրին:



Արթուրի մասին երգ կա գրված

https://www.youtube.com/watch?v=KsoH7IDZwoE



 

No comments:

Post a Comment