Sunday, February 7, 2021

 Կամո Ղամբարյան



2001թ սեպտեմբերի 29ին ծնվեց

2020 թ ԱՆՄԱՀԱՑԱՎ




2001թվականի սեպտեմբերի 29-ին Վանաձոր քաղաքում,Ղամբարյանների ընտանիքում ծնվեց Կամոն։Համեստ ու զուսպ տղա էր։Լավ ու կարգապահ աշակերտ էր Կամոն,2007թվականից հաճախել էր Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց։
Մեծ սեր ուներ սպորտի հանդեպ։ Ուսմանը զուգահեռ մեծ սիրով զբաղվում էր «Հանդբոլ» սպորտաձևով և ունեցել է բազում հաջողություններ։Բոլոր մրցումներում հաղթողը Կամոն էր։
2014թվականին պարգևատրվել է«Լավագույն ռմբարկու»գավաթով։
2015թվականին,Մայիսյան հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված հրաձգության քաղաքային մրցումներներն էին,որտեղ Կամոն գրավել էր,3-րդ տեղը։ 2016թվականին ընդունվել էր «Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետ. ուսումնարան»ՊՈԱԿ։ 2018թվականին մասնակցել էր համաուսումնական սպորտլանդիայի «Վոլեյբոլի» առաջնությանը,պարգևատրվելով որպես լավագույն մասնակից։ 2019թվականին ուսումնարանի «խոհարարական գործ» բաժինը ավարտելուց հետո մինչև ծառայության անցնելը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերին «Հանդբոլ» մարզաձևում,որի արդյունքում գրավել են առաջին տեղը։


2020թ.-ի հունվարի 12-ին Կամոն զորակոչվեց հայկական բանակ։ 2020թվականի մայիս-հունիս ամիսներին եկել է Հոկտեմբերյանի ուսումնական կենտրոն` ջոկի հրամանատարին դասընթացներին մասնակցելու համար։ Կրտսեր սերժանտ զինվորական կոչումը ստանալուց հետո, ծառայությունը շարունակել է Ասկերանում հրաձգային ջոկի հրամանատար։ Երբ պատերազմը սկսվեց,վաշտի կազմով ստացան խնդիր`անցնել պաշտպանության,Արա լեռին մոտ գտնվող,«Դուդուլ»բարձունքում։ Բարձունքի պաշտպանության ժամանակ իր ջոկի կազմով խնդիրը կատարելիս անմահացավ Կամոն։Նա հաղթով էր,հաղթող էր ամեն տեղ և հաղթեց նաև պատերազմում,պաշտպանելով հայրենիքը։Ու մնաց հավերժ բարձունքում,որ պաշտպանի բոլորիս։

4 comments:

  1. Narineh Ghazaryan
    Ավելացնեմ կենսագրությանմեջ։։ Կամոն շուրջ 5, և միգուցե ավել, տարիներ եղել է Հայկական Կարիտասի Փոքրիկ իշխան կենտրոնի սանը։ Աչքի է ընկել իր համեստությամբ, կոռեկտությամբ և օգնելու պատրաստակամությամբ։ Բարի էր, հոգատար և ընկերասեր։ Հազար ափսոս Կամո ջան

    ReplyDelete
  2. Lilit Mushegyan
    Ax inchqan lavn eq Duq mer anmah zinvorner .😭😭😭😭

    ReplyDelete
  3. Emma Ghambaryan
    Շնորհակալ եմ անչափ Անի ջան, իմ հրեշտակին ավելի լույսերի մեջ լուսավորելու համար, իր աստղը վերևից հիմա ձեզ ժպտում է, իմ ամենաթանկը արդեն հավերժացավ.😓😓😓🙏🙏 շնորհակալ եմ անչափ🙏🙏🙏

    ReplyDelete
  4. Ani Avetisyan
    Emma Ghambaryan Էմմա ջան,հուզվեցի և ջերմացա։Անչափ շնորհակալ եմ։Խոնարհումս հրեշտակին։

    ReplyDelete