Wednesday, June 5, 2019

Վանաձորի առաջին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի անմիջական աջակցությամբ Ստեփան Զորյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչները 30տարի անց ունեցան վերելակ


Վանաձորի Ստեփան Զորյան փողոցի թիվ 21 շենքի համար օրը տոնական ու հիշարժան է: Շուրջ 30 տարվա սպասումներից հետո վերջապես այս շենքի բնակիչները կարողանան վեր ու վար անել ոչ թե ոտքով, այլ հիմնովին նոր վերելակով:
Բնակիչներն այնքան ոգևորված են, որ որոշել են այստեղ այցելած Վանաձորի առաջին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանին աղուհացով ո իհարկե մեծ խանդավառությամբ դիմավորել: Տեղացիներն ասում են, որ եթե չլիներ Արկադի Փելեշյանը, իրենց խնդիրը լուծում չէր ստանա: Բնակիչների ուրախությանը չափ չկա, շնորհակալանքի խոսքերն այնքան շատ են, որ չեն թողնում, որպեսզի փոխքաղաքապետը նախ ծանոթանա կատարված աշխատանքին: Շենքի բնակիչները Արկադի Փելեշյանին հանձնեցին նաև հուշանվեր:

No comments:

Post a Comment