ՀԻՇԵՆՔ ԽՈՐԵՆ ՓՆՋՈՅԱՆԻՆ

<<Դպրոցում ոչ միայն գիտելիք տալն է կարևոր, այլև հայրենասեր աշակերտ դաստիարակելը։ Երեխան միայն չոր ու ցամաք դասապրոցեսին չպետք է մասնակցի ու մաթեմատիկայի ժամին սինուս֊կոսինուս լսի։ Ես չեմ խրախուսում այն ուսուցչին, որի աշակերտները կարող են, օրինակ, մաթեմատիկայից շատ լավ գիտելիքներ ունենալ, բայց չիմանալ, թե ինչ է հայրենասիրությունը, մարդասիրությունը>>-----ԽՈՐԵՆ ՓՆՋՈՅԱՆ։

1977թ. տեղափոխվել է նույն քաղաքի մանկավարժական ինստիտուտ և 3 տարի աշխատել` որպես դասախոս, 1980-1982թթ. առևտրի տեխնիկումում դասավանդել է մաթեմատիկա, այնուհետև`1982-1987թթ. աշխատել թիվ 18 միջնակարգ դպրոցում` որպես փոխտնօրեն: Վաստակաշատ ուսուցիչը 1987թ. նշանակվել է թիվ 10 միջնակարգ դպրոցի տնօրեն և աշխատել մոտ 30 տարի մինչև կենսաթոշակի անցնելը`2016թ: Երկարատև, բազմավաստակ աշխատանքից հետո 2016թ-ից շարունակում է մանկավարժական գործունեությունը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում` որպես դասախոս:
Խորեն Փնջոյանը հրաշալի տնօրեն է եղել օժտված կազմակերպչական ու կոլեկտիվը ղեկավարելու բարձր հատկանիշներով: Բազմափորձ դպրոցավարը տնօրինել է զարգացում ապրող կրթօջախը և ղեկավարել իր իսկ կազմավորած համերաշխ մանկավարժական հանրույթը, որի ուսումնադաստիարակչական աշխատանքներում ունեցած ձեռքբերումները միանշանակորեն կարելի է վերագրել նաև նվիրակ տնօրեն-ուսուցիչ Խ. Փնջոյանին:

Հանրակրթության համակարգում ավագ դպրոցների կազմավորման հարցում Խ. Փնջոյանը կարողացել է սահուն իրականացնել այդ բարդ ու խրթին գործընթացը և լուծել բոլոր խնդիրները, որի արդյունքում կրթօջախն ունեցավ ակնառու հաջողություններ` տալով հասուն ու գրագետ, հայրենիքին պիտանի շրջանավարտներ:

Խ. Փնջոյանը շատ անգամ եղել է քաղաքի բուհերի ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամ, մարզի տնօրենների խորհրդի անդամ, Լոռու մարզում ԿԳ նախարարության լիազոր ներկայացուցիչ, այժմ` Լոռու մարզի ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովի անդամ:
§ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ... Մարդը խենթ նվիրումով տքնեց ամբողջ կյանքում։ Մի գործն ավարտելուց հետո անմիջապես ձեռնամուխ եղավ մյուսին։ Շտապում էր. այնքա՜ն մտահղացումներ ուներ։
Բայց մի օր էլ... Մահն ավելի ճարպիկ գտնվեց, այցելեց, երբ մարդը դեռ հերթական գործը չէր ավարտել։ Ու գործը մնաց անավարտ։ Անավարտ գործ։ Անավարտ կյա՞նք։ Բառախաղ չէ։ Մի՞թե հենց այդ պահից չէ սկսվում անմահությունը...¦
"Ժանգոտ կողպեք" շարքից,
Հեղ.՝ Ջանիբեկ Ղուկասյան.
No comments:
Post a Comment