Tuesday, June 11, 2019

Ս.Թևոսյանի անվան Պետական Պոլիտեխնիկական Քոլեջ



Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամը շարունակում է իր բարեգործական առաքելությունը Հայաստանի շրջանների ՄԿՈւ հաստատություններում: Վերջերս, ԱԱԿՀ-ի ֆինանսավորմամբ իրականացվել է ևս մեկ ծրագիր՝ ուղղված Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում պայմանների բարելավմանը, մասնավորապես՝ հիմնովին վերանորոգվել և բարեկարգվել է քոլեջի հանդիսությունների դահլիճը: Այս և մյուս ծրագրերի արդյունքներին ծանոթանալու համար Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջ էին այցելել հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահն ու փոխնախագահը՝ Անուշավան և Օֆիկ Աբրահամյանները:






No comments:

Post a Comment