Մեծարյալ ընտանիքները երկուսն էին



Օրերս Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում էին հավաքվել ոչ միայն ներկայիս, այլև արդեն կենսաթոշակի անցած ոստիկանները։ Մինչ մեծարման միջոցառմանն անցնելը ներկաները նախ ծաղիկներ դրեցին արցախյան հերոսամարտում ու հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված մարզային վարչության ծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
Մեծարյալ ընտանիքները երկուսն էին՝ Չարչյաններն ու Մարտիրոսյանները։ Նրանց ընտանեկան դինաստիաների արդեն 3-րդ սերունդն է կրում նախկինում միլիցիայի, այսօր արդեն ոստիկանության դժվար ու բարդ մասնագիտությունը, քաջ գիտակցելով, որ ծառայում են հայրենի երկրին ու ժողովրդին։
Չարչյանների պապը՝ Սենիկ Մանուկյանը ծառայել է Ներքին զորքերի համակարգում շուրջ15 տարի, ապա զբաղեցրել Սպիտակի Ներքին գործերի բաժնի անձնագրային սեղանի պետի պաշտոնը, թոռը Ռոբերտ Չարչյանը ևս շուրջ 27 տարի ծառայել է ՆԳ համակարգում, նրա որդին ոստիկանության կապիտան Ռաֆիկ Չարչյանը 2008 թվականից ծառայում է ոստիկանության համակարգում, ներկայումս զբաղեցնում է ՈԼՄՎ Սպիտակի բաժնի հերթապահ մասի տեսուչի հերթապահի պաշտոնը, որդին ավագ լեյտենանտ Ռադիկ Չարչյանը ևս ոստիկանության համակարգում։



Հեղինակ Վիկա Կարապետյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի
No comments:
Post a Comment