Tuesday, March 10, 2015

Հեքիաթային մաթեմատիկա

Վանաձորի  Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 4 հիմնակնա դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` <<Հեքիաթային մաթեմատիկա>> խորագրով: Միջոցառման կազմակերպմանը ձեռնամուխ էր եղել մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Քառյանը, Նա 5-րդ <<ա >>դասարանի աշակերտների հետ պատրաստել էր գեղեցիկ միջոցառում, որը ոչ միայն ներկայացնում էր մաթեմատիկան որպես ճշգրիտ գիտություն, այլև սովորեցնում էր, թե ինչպես սիրել այդ առարկան և հասկանալ այն:
Երեխաները պատմեցին թե ինչպես է առաջացել մաթեմատիկան, որպես գիտություն , ինչ ճանապարհ է անցել և ինչ արդյունքների կարելի է հասնել մաթեմատիկայի օգնությամբ: Աշակերտները մեջբերցին մտավորականների և գիտնականների թևավոր խոսքերը, որոնցով վերջիններս նկարագրել են մաթեմատիկայի կարևորությունն ու նշանակությունը մարդու կյանքում:
Դպրոցականները պատմական արկնարկներով ներկաներին հրամցրին մաթեմատիկական այնպես, որ բոլորն ուշադիր ու հիացմունքով էին կլանում նրանց տված տեղեկատվությունը այս առարկայի մասին: Իհարկե հրավիրված ուսուցիչներն ու ծնողները տիրապետում են մաթեմատիկական լուծումներին, սակայն Լուսինե Քառյանին հաջողվել էր հինգերորդցիների հետ այնպես հետաքրքիր կազմակերպել միջոցառումը, որ բոլոր  ներկաները հետաքրքված էին միջոցառմամբ ու կարծես մի նոր աշխարհ էին տեղափոխվել: Հրավիրվածներին ոգևորեց հատկապես հեքիաթ բեմականացումը:
Միջոցառման ընթացքում եղան նաև գեղարվեստական համարներ: Դասարանի աշակերտներից ոմանք հաճախելով <<Տաթև>> պարային համույթ կարողացան ներկաներին գեղեցիկ և մասնագիտական մոտեցմամբ մատուցել պարային համարներ:
Հարկ է նկատել, որ միջոցառման խմբակային պարերը բեմադրել էր դպրոցի ծնող Ծովինար Դավթյանը:
Երեխաներին հաջողված միջոցառման համար շնորհավորեց և դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը: նա շնորհակալություն հայտնեց նաև բոլոր նրանց ովքեր իրենց լուման էին ներդրել միջոցառման կազմակերպական գործում:
Մի խոսքով ,այստեղ ևս մաթեմատիկական հաշվարկները հուսախաբ չարեցին: Հեքիաթների բեմադրմամբ ճշգրիտ ու չոր լուծումները վերածվեցին գեղեցիկ ու դյուրըմբռնելի միջոցառման:
Հեղ.՝ Արմինե Մկրտումյան

No comments:

Post a Comment