Monday, November 28, 2011

ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ,ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՐԵՐԱՐ



Վանաձորի Սբ.Սարգիս եկեղեցում ,Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ,տեղի ունեցավ հանդիպում բարերար Էդմոն Էվոյանի հետ:Թեմակալ առաջնորդը հոգեւոր դասի ու ներկաների անունից իրշնորհակալության եւ երախտագիտության խոսքը հղեց գործարարին՝ առատաձեռնության եւ հատկապես՝ թեմին Նիվա մակնիշի 2 տրանսպորտային միջոցներ նվիրաբերելու համար:Առաջնորդի որոշումով մեքենաները հատկացվեցին Սպիտակի եւ Օձունի հոգեւոր հովիվներին՝ առ ի քաջալերանք նրանց ազնիվ ուանմնացորդ ծառայության:Մեքենաները շահագործվելու են Սպիտակի եւ Օձունի տարածաշրջանների թվով 20 համայնքների հոգեւոր կարիքների սպասավորության համար:Բարերարը ցանկություն էր հայտնել անձամբ առաջնորդին նվիրաբերել թանկարժեք ծառայողական մեքենա,որից առաջնորդ Սրբազանը մեծահոգաբար հրաժարվեց եւ փոխարենը իր հովիվներին ապահովեց մեքենաներով:

Հանդիպման ընթացքում մոսկվայաբնակ գործարար էդմոն Էվոյանը դրամական օգնություն նվիրաբերեց ծերանոցին ՝ 700.000 դրամ,մանկատանը ՝ 700.000 դրամ,Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ գիշերօթիկ դպրոցին ՝ 300.000 դրամ, 11 անվճարունակ ուսանողների ՝ 500-ական ԱՄՆ դոլար, 15 դպրոցականների՝ 100-ական ԱՄՆ դոլար, 30 զոհված ազատամարտիկների ընտանիքներին ՝ 200 -ական ԱՄՆ դոլար եւ  Լոռու մարզ թերթին ՝ 100 ԱՄՆ դոլար: 

§Սրտաբուխ աղոթքով հայցում ենք,որ Ամենայն Աստված հանապազ օրհնության ներքո պահպանի ընտանեկան Ձեր հարկը եւ զորավիգ լինի Ձեր աստվածահաճո բոլոր գործերում¦ ,-ասաց Սրբազանը հանդիպման վերջում եւ օրհնեց նրան Սուրբ  Խաչով՝ անշահախնդիր բարեգործության համար:Սրբազանը Էդմոն Էվոյանին հանձնեց օրհնության գիր եւ Տիրամոր պատկերով գեղեցիկ մանրանկար՝ ի հիշատակ բարեգործի ծննդյան 20- ամյակի:
ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ,ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՐԵՐԱՐ


Լիլիթ Յոլչյան 

Լուսանկարը հեղինակի





No comments:

Post a Comment