Wednesday, November 9, 2011

32 ընտանիք տոնեց իր բնակարանամուտը


2009-2010թ-ին Վաձորի համայնքի կողմից իրականացվել են Տարոն 2.ՔՇՀ 7 թիվ 36 եվ 37 շենքերի կառուցման ավարտական աշխատանքնեը (աշխատանքների համար համայնքի կողմից ներդրվել է 120մլն. ՀՀդ );
 Համաձայն ՀՀ կառավարության 01.04.2002թ. թիվ  317 եւ Վաձորի համայնքիավագանու 2007թ.սեպտեմբերի 25-ի թիվ 104 որոշումների ՝ բնակարանները հատկացվել են թիվ 32 ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած,տնակային ավաններում մինչեւ 2001 թ-ի օգոստոսի 31-ը հաշվառված տնակներում փաստացիի բնակվող ընտանիքներին:

Բնակարանների ներքին հարդարման աշխատանքները պետք է իրականացնեն շահառու ընտանիքներն իրենց միջոցներով,սակայն 2011 թ «Մեր հայրենիքին» եւ «կյանքի հաց» բարեգործական ՀԿ-ի կողմից կատարվեց 60մլն ՀՀ դրամի չափով ներդրում  ՝ 32 բնակարանների ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու համար:
Բնակարանամուտը շնորհավորեց թեմակալ առաջնորդը:Տեմի քահանաները բոլոր ընտանիքներում կատարեցին Տնօրհներքի կարգ:

No comments:

Post a Comment