Saturday, November 26, 2011

Կիրք, ագրեսիա, թե հանգիստ կամ ռոմանտիկ սեքս` կախված է անկողնային պարագաների գույնից

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ սեքսի որակը կախված է անկողնային պարագաների գույնից: Մասնագետները վստահեցնում են, որ վարդագույն անկողնային պարագաները հարմար են այն զույգերի համար, որոնք անկողնում ամենից շատը քնքշությունն են գնահատում: Բացի այդ, ռոմանտիկ զույգերին խորհուրդ է տրվում ընտրել նաեւ մանուշակագույն անկողնային պարագաներ:
Կարմիր եւ ալ կարմիր պարագաները դուր կգան այն զույգերին, որոնք փորձում են սեքսի մեջ կիրք եւ անկանխատեսելիություն մտցնել:
Ըստ մասնագետների` այն զույգերը, որոնք դեռ չեն ընտելացել սեքսուալ փորձարկումներին եւ սիրում են հանգիստ սեքս, ճիշտ կլինի` ընտրեն կանաչ գույնի անկողնային պարագաներ: Իսկ կապույտ գույնը խորհուրդ է տրվում այն զույգերին, որոնք անկողնում սիրում են կռվել:
Իսկ ահա դեղին եւ ոսկեգույն պարագաները հարմար կլինեն բոլորի համար, քանի որ այդ երանգներն օգնում են հաղթահարել սեքսուալ բարդույթները:
 ---henaran.am---

No comments:

Post a Comment