Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 20 նախակրթական ուսումնական հաստատությունների 2011-ի շրջանավարտները շուտով աշակերտ են դառնալու: Բոլոր մանկապարտեզներում հրաժեշտի միջոցառումներ են անցկացվել, դաստիարակներն ու ծնողները փոքրիկներին բարի երթ են մաղթել, դեպի կրթության ու լուսավորության ուղի, նրանք էլ խոստացել են նախակրթարանում սովորածը երբեք չմոռանալ կյանում:
Արդեն 12 տարի է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններից առաջին դասարան գնացող տղաներն ու աղջիկները իրենց դպրոցական առաջին պայուսակն ստանում են քաղաքապետարանից: Սա քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախաձեռնությաւնն է:


Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի
No comments:
Post a Comment