Մեկ ամիս առաջ Վիվա Սել ընկերությունը պատահականության սկզբունքով Վանաձորի տնակային ավանի անապահով 20 ընտանիքների հարևանությամբ` Նալբանդյան 5 հասցեում կառուցված Էլիտար շենքի բնակարանները գնեց և նվիրեց տարիներով բնակարանի մասին երազած մարդկանց: 6 ընտանիքների 10 երեխաները «Օրրան» հասարակական կազմակերպության շահառուներն են: Նրանց բնակարանամուտը շնորհավորեցին և խորհրդանշական նվերներ հանձնեցին օրրանցիները:
«Շատ կարևոր է, որ եվրոպական առաջատար երկրների փորձը միայն ՀՀ-ի մայրաքաղաքում չէ կիրառվում, և կորպորատիվ կազմակերպությունները բարեգործական ծրագրեր են իրականացնում»,-ասում է Օրրան հկ-ի Վանաձորի մասմնաճյուղի ղեկավար Մարիամ Մանուչարյանը :
Օրրանի շահառու բոլոր երեխաները ծնվել ու մեծացել են տնակում: Նրանցից շատերի համար բնակարան չունենալը ընկերներից խուսափելու ու մեկուսանալու առիթ էր դարձել` ամաչում էին ընկերներին տուն հրավիրել:
Տանտիկինների համար նոր բնակարան ունենալը նոր հոգսեր է բերել. տարիներով տնակում ապրելով` նրանք կոմունալ վարձեր չեն մուծել, ձմռանը վառել են ինչ պատահի, այժմ նախատեսում են լույսով տաքանալ` շենքը թեպետ գազաֆիկացված է, սակայն նորաբնակները, որ նախկին տնակային ավանի բնակաիչներ են և անապահով, չեն կարողանում իրենց միջոցներով բնակարանները գազաֆիկացնել, բարձր հարկերի բնակիչները բողոքում են նաև ջրից, իսկ բոլորի համար մեծ խնդիր է վերելակի անսարքությունն ու լվացք փռելու տեղ չունենալը: Լվացքի թոկեր կախելու համար դիմել են Վանաձորի քաղաքապետարան, բայց պատասխանել են, որ չորանոցներ ու չորացնող մեքենաներ պետք է գնեն: Լվացք փռելու համար էլիտար շենքի բնակիչները հերթ են կանգնում: Շենքում նորածին երեխաներ կան, առաջնահերթությունը նրանցն է: Բաց պատշգամբ ունեցողները չորանոց դնելու հնարավորություն ունեն, բայց գնելու հանարավորություն չունեն, նրանք էլ դժգոհում են անձրևաջրերից. շենքի թեքության պատճառով անձրևը բաց պատշգամբից դեպի ներս է հոսում:
Դեռ չեն հասցրել կարգին ուրախանալ, ամեն կողմից մի խնդիր է առաջանում, շենքում պատերից արդեն ծեփեր են թափվում, լոգարանի ու սանհանգույցի դռների շրջանակներն են պոկվում, այնպիսի տպավորություն է, թե շենքի միայն անունն է էլիտար:
Լիլիթ Յոլչյան
No comments:
Post a Comment