Tuesday, July 26, 2011

Ով որտեղ է թաղված. Տեսանյութ


Ղարաբաղյան պատերազմում ռազմի դաշտում զոհվեց վանաձորցի ազատամարտիկ Սոս Նալղռանյանը : Նրան հաջորդեց հետագայում զոհված բազմաթիվ քաջազուններից Յուրա Թամազյանը, ում աճյունը տեղ գտավ զոհվածների պանթեոնում: 1991 թ. սեւ տուֆից կառուցված պանթեոնը ժամանակի ընթացքում քայքայվել է եւ ներկայում գտնվում է անմխիթար վիճակում: Այն վերականգնելու առաքելությամբ վերջերս հանդես եկավ ԼՄ ԵԿՄ խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը:

Ներկայում պանթեոնում 97 ազատամարտիկի աճյուն է հանգչում: Նրանցից 12-ի գերեզմանները կառուցվել են զոհվածների հարազատների ուժերով: 42-ի շինարարությունն էլ սկսվել է հայթայթած գումարներով: Շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաեւ վանաձորցի երկրապահները: Կամո Հովհաննիսյանը փաստում է, որ ամբողջ պանթեոնը վերականգնելու համար դեռեւս կպահանջվի մոտ 14 մլն դրամ:

Մաքրման աշխատանքներ...

No comments:

Post a Comment